Զրուցակիցս ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի Կիրառական քիմիա (սննդի անվտանգություն) բաժնի ուսանողուհի Մարիամ Միքայելյանն է: Մարիամն ակտիվ է նաև ուսանողական կառույցներում:
1.Առավոտը սկսում եմ...
Իմ յուրաքանչյուր առավոտը տարբերվում է նախորդից իր դրական լիցքերով /ժպտում է/
2.Ի՞նչ ոճի հագուստով չեք ներկայանա երբեք
-Վիկտորիա Սիքրեթսի լողազգեստներով /ծիծաղում է/
3.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
- Սոխ կամ սխտոր պարունակով ուտեստ
4.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք
-Շարլ Ազնավուրի
5.Հայաստանում հնարավոր է…
-Փակել ճանապարհները և խորոված անել /ծիծաղում է/
6.Հաճախ ինձ հարկավոր է...
-Ընկերներ, որոնց հետ առանց ընկճվելու կարող եմ խոսել թերություններիս մասին
7.Կյանքը ձանձրալի է առանց…
-Մայրիկիս խորհուրդների: Դրանք միշտ այնքան ճիշտ են /ժպտում է/
8. Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն
-Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակում
9.Ի՞նչ կանեք, եթե հանդիպեք Ձեր նմանակին
-Կխմդրեմ անհետանալ, քանզի աշխարհը 2 Մարիամների ձեռքը կկործանվի/ծիծաղում է/
10.Տուր ինձ ևս մեկ հնարավորություն և, ես…
-Կապացուցեմ, որ քո տված հնարավորության կարիքն իրականում չկար և ես սխալ չեմ եղել
11.Կսիրահարվեմ նրան, եթե...
-Համաձայնվի ինձ հետ պարել Black Betty փողոցում, կլինի իմ նման արկածախնդիր և ամեն օր առանց տրտնջալու կլսի, թե ինչպես եմ վատ ձայնով երգում /ծիծաղում է/
12.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն…
-Արձանիկ, որի փոշին ամեն օր ստիպված եմ լինելու սրբել
13.Տուր ինձ գիրք, թեյ և...
-Մոռացիր գոյությանս մասին
14.Հավատում եմ, որ ...
-Կա Աստված, ինչքան էլ շուրջս աթեիստներ լինեն պնդելու եմ որ Աստված կա
15.Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ
-Կյանքը բումերանգ է` սեր տվեք, որ սեր ստանաք: Մի վախեցեք և ձեր միջի ողջ սերը սփռեք աշխարհին: Աշխարհը դրա կարիքն իրոք շատ ունի: