Զրուցակիցս լրագրող Նարինե Վարդանյանն է: Նարինեն նաև ուսուցչուհի է Արցախի Հանրապետությունում:
1.Առավոտը սկսում եմ...
-Առավոտը սկսում եմ ստուգելով ՝ հո կիրակի չի՞։ Հետո արդեն Bob Dylan One more cup of coffee երգի ուղեկցությամբ սուրճ պատրաստելով / ժպտում է/
2. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Հին հայկական ավանդական բորշչ։ Դե լավ, հին հայկական ավանդական ռազմավարական գործընկերոջ բորշչ /ծիծաղում է/
3. Տուր ինձ գիրք, թեյ և…
-Վայֆայը հեռու տար
4. Գուցե ես սխալվում եմ, բայց…
-Միշտ, ամեն գնով պետք է շարունակել սիրել
5. Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր լիակատար հանգիստը
-Լիակատար հանգստի համար ինձ անհրաժեշտ է սար, կանաչ, արև, գիրք, կիթառով սիրելի, վրան ու երկու հատ քնապարկ /ժպտում է/
6. Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ
-Սիրեցե՛ք իրար
7. Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք
-Արթուր Մեսչյանի։ Բայց երևի ոչ թե սուրճ, այլ թեյ։ Վերջին շրջանում ես միայն մի մտավորականի ունեմ հարցեր
8.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր…
- «Կարմիրը»
9. Երբ դեռ Արցախում չէի …
-Ներքին խաղաղությունս չէի գտնում։ Հիմա ինձ ավելի ամուր եմ զգում
10.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն…
-Թանկարժեք ինչ-որ բան։ Ինձ նվիրել կարելի միայն զգացողություններ
11.Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն...
-Ոչ այս, ոչ այն։ Ինձ ժամանակի իմ կառավարումը դուր է գալիս։ Այն ինչ եղել է, հրաշալի է, այն ինչ պիտի լինի, հետաքրքիր է, չեմ շտապում
12. Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո…
-Պատրաստում եմ ամենահամովիկը, որ կարող եմ տվյալ պահին ու ուտում եմ՝ մի գրամ չմտածելով կալորիաների մասին։ Ես սիրում եմ ինձ հարմար զգալ, իսկ սոված ժամանակ հարմար չի / ժպտում է/
13. Տուր ինձ ևս մեկ հնարավորություն և, ես…
-Ոչինչ չեմ փոխի
14.Կյանքը ձանձրալի է առանց…
-Սովորելու ու սիրելու։ Բայց ամենաշատը սիրելու։ Ապրելն առանց ապրելը սիրելու ձանձրալի է
15.Կա սեր, կա…
-Սէր՝ իմը։ Այ էս սէրի լինելու դեպքում կա ամեն ինչ, մատը կյանքի զարկերակին ապրելու հաճույքը /ժպտում է/