Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Կենսաբանություն չիմանալու արդյունքը

23:16, Пятница, 13 Апреля, 2018 года
Կենսաբանություն չիմանալու արդյունքը

Քրիստոնեության գլխավոր գաղափարն այն է, թե Հիսուս Քրիստոսն իբր մեռավ, որպեսզի մարդկությանը «փրկի»: Հիսուսն ինքը այդ գաղափարը հետևյալ կերպ է հիմնավորում.


     «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կտա» (Հովհաննես, 12, 24):

Իրականում միայն ցորենի կենդանի հատիկը կարող է ծլել: Մեռած հատիկը (օրինակ, եթե այն ջերմային մշակման է ենթարկվել) չի կարող ծլարձակել: Այն կարող է նեխել, քայքայվել, բայց չի կարող ծլարձակել:

Հողի մեջ ընկնելիս ցորենի հատիկը չի մեռնում, ընդհակառակը, հողից խոնավություն և արևից ջերմություն ստանալով` ցորենի հատիկն սկսում է ծլել` արձակելով արմատներ ու ցողուն: Սովորական փորձնի իսկ դա կապացուցի:

Հետևաբար, Քրիստոսը, խոսելով այն մասին, որ ցորենի հատիկը հողում պիտի մեռնի, որպեսզի պտուղ տա, կա'մ գիտակցաբար ստում է, կա'մ` սխալվում: Եթե ստում է, ապա դա աստծո որդուն սազական չէ, իսկ եթե սխալվում է` կնշանակի ամենագետ աստծո որդի չէ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4533 | 0 | 0
Facebook