Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն

Yerevan info
Автор:
Yerevan info
17:07, Пятница, 13 Апреля, 2018 года
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն
     Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին և նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այդ նախաձեռնությունն ու նկատել, որ այն նոր լիցք կհաղորդի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանը:
     «Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր քաղաքում է գտնվում մեծ հայորդի, ՀՀ ազգային հերոս, կենդանի լեգենդ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը: Այն իր ուրույն տեղն ունի մշակութային հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող Երևանում: Դուք հանդես եք գալիս իսկապես կարևոր նախաձեռնությամբ, և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է օգնել Ձեզ այդ հարցում: Վստահ եմ, որ թանգարանը կսկսի ավելի ակտիվ գործել և իր ուրույն նպաստը կբերի մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման գործում, այն էլ հատկապես այս տարի, երբ նշում ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ հոկտեմբերին էլ Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը» , - ընդգծել է Տարոն Մարգարյանը և իր ջերմ ողջույններն է խնդրել փոխանցել հայազգի աշխարհահռչակ շանսոնյեին:
     Իր հերթին, Երևանի քաղաքապետին փոխանցելով Շառլ Ազնավուրի ջերմ ողջույնները, Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին ջերմ վերաբերմունքի ու աջակցության պատրաստակամության համար:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2533 | 0 | 0
Facebook