Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հովանավորում է համայնքի ղեկավարը

18:22, Вторник, 10 Апреля, 2018 года
Հովանավորում է համայնքի ղեկավարը
     Այս տարի առաջին անգամ Բյուրեղավանի մարզադպրոցի սան Մելինե Մամիկոնյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ապրիլի 12-ից 16-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենա սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնություն, որտեղ Հայաստանի Հանրապետության սամբոյի ֆեդերացիան կներկայանա հավաքական թիմով: Սպորտին և առողջ ապրելակերպին մեծ տեղ տալով, աջակցելով լավ մարզավիճակում գտնվող պատանիներին, այս անգամ ևս մասնակցության ամբողջական ծախսերը հոգացել է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Մկրտչյանից հետո Մելինեն երկրորդն է մեր համայնքից, որ մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: Մելինեն հանդես է գալիս 48 կգ քաշային կարգում, մարզիչն է Արփինե Սուքիասյանը: Մարզադպրոցի տնօրեն Նորիկ Տերտերյանը վստահեցրեց, որ Մելինեն պատրաստված է, ունի լավ հնարավորություններ հաղթանակի համար. «Մելինեի հետ մեծ հույսեր ենք կապում: Նա շատ լավ է տրամադրված: Հուսով ենք մեդալ կունենանք, քանի-որ առաջին անգամ է մասնակցում, կարծում եմ մեդալի գույնը կարևոր չէ: Մաղթում եմ Մելինեին հաջողություններ ու հաղթանակ»: Մելինեն այս տարի դարձավ Հայաստանի Հանրապետության չեմպիոն: Մարզիչները փաստում են՝ տարել է տպավորիչ գոտեմարտ և համոզիչ հաղթանակ:
    
    
    
     https://www.facebook.com/byureghavan.byureghavan
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2460 | 0 | 0
Facebook