Անգլիայում աուտիզմի կենտրոնի տնօրեն Ադամ Հոլմսի այցելությունը Աբովյանի թիվ 1 հատուկ /օժանդակ/ դպրոց տպավորիչ էր, խոստումնալից և նպատակային: Ադամ Հոլմսը բարձր գնահատեց դպրոցի շենքային պայմանների առավելությունը և ֆինանսական լայն հնարավորությունները որպես փոքր մարզի պետական կառույց: Նա բավականին հետաքրքիր մտքեր առաջարկեց կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար էլ ավելի նպաստավոր միջավայր ապահվելու համար` օրինակ սենսորային պարտեզ ստեղծելու գաղափարը:
Ադամ Հոլմսի այցելությունը Աբովյանի թիվ 1 հատուկ դպրոց երկուստեք տպավորիչ և ոգեշնչող էր, մեր մասնագետները պատրաստակամ են արդյունավետ համագործակցության, գիտելիքի և փորձի փոխանակման: