Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ՀԵԹԱՆՈՍ - ՖԵՄԻՆԻՍՏ: Ի՞ՆՉՆԱ ՃՆՇՎԵԼ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ: ԿՆՈՋ ՖԻՆԱՆՍԱ - ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԾԱԾՈՒԿ ԿԻՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՈՒՂԻ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
02:00, Воскресенье, 08 Апреля, 2018 года
ՀԵԹԱՆՈՍ - ՖԵՄԻՆԻՍՏ: Ի՞ՆՉՆԱ ՃՆՇՎԵԼ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ: ԿՆՈՋ ՖԻՆԱՆՍԱ - ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԾԱԾՈՒԿ ԿԻՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՈՒՂԻ

Հեթանոսության ժամանակ կնոջը վերաբերող առանձին վարքի կանոններ գոյություն չուներ ու էս առումով կարելիյա ֆեմինիստ ու հեթանոս բառերը համարել հոմանիշներ: Հեթանոսությանը էս տեսանկյունից հակադիր են բոլոր մեծ կրոնները՝ Հուդայականությունը, Իսլամը, Քրիստոնեությունը, որոնք սահմանում են կնոջ համապատասխան կարգավիճակը ու որոնց որպես կրոնների էդքան դեմ են թե՛ հեթանոսները, թե՛ ֆեմինիստները:

Էսօր, երբ ֆեմինիստները խոսում են, թե իբր տղամարդկանց կողմից իրանք դարերով ճնշվել են, տուժել են ու նման անհեթեթ բաներ, լռում են կարևորի մասին, թե մասնավորապես, ի՞նչնա ճնշվել տղամարդու կողմից կնոջ մեջ: Ու ըստեղ ֆեմինիստները հիմնականում սկսում են տուֆտել:

Բացատրեմ՝ հուսալով, որ ի վերջո տեղ կհասնի:

Պատմությունից քիչ թե շատ տեղյակ մարդը գիդի, որ տղամարդու կողմից կնոջ մեջ ճնշվել են մասնավորապես նրա բնազդից ծնված սեռական անկանոն վարքը: ՄԻ ՇՆԱՑԻՐ պատվիրանը հենց ընենց տեղը օդից չի հորինվել: Էդ Հուդայականությունից անցավ Իսլամին, իսկ Իսլամից՝ Քրիստոնեություն: Հեթանոսության ժամանակ նման պատվիրան չկար ու կինը ինքն էր որոշում ըսենց ասենք, ումը տա, ումը՝ չտա, կամ՝ քանիսին տա: Ի վերջո, կար տաճարային պո.նկություն ասածը՝ տղամարդկանց ու կանանց տաճար կոչվածներում սեռական խրախճանքներով զբաղվելը: Էդ ուրիշ պատմությունա, դրա մասին հետո կասվի: Հիմա կարևորա հասկանալը, որ վերոնշված մեծ կրոնների ստեղծմամբ արդեն կնոջ համար հստակ գծագրվեցին սեռական կյանքի սահմանները: Պտի ասվի, որ կանայք հիմնականում լավ էլ հարմարվեցին իրանց նոր կարգավիճակի հետ, քանի որ իրանց ու էրեխեքի ապրուստը սիստեմատիկ կերպով հոգում էր այսուհետ բացառապես տղամարդը: Տղամարդու դերի բարձրացումը գլխավորապես կապված էր իրա կողմից եկամտաբեր առևտրով զբաղվելու հետ: Ոչ մի տղամարդ էդքան հիմար չէր կարա ըլներ, որ գոնե էդքանից հետո թույլ տար, որ որպես հացի խնդիր լուծող բիոմեքենա գոյություն ունենար կնոջ բացահայտ իշխանությունը ու նրա սեռական անկանոն վարքը, մանավանդ երբ կանանց պակասորդը հիմնականում վերականգնվել էր:

Հեթանոսության շրջանում կինը էսօրվա ֆեմինիստի նման ազատա էղել ու սեռական կյանքում արելա էն, ինչ ուզեցելա: Ընենց որ, երբ մեր հայ հեթանոսները հավաքվում են Գառնու տաճարի մոտ գինովցած, տաք գլխով, խորոված - քյաբաբ ուտելով փառք են տալի Անահիտին ու Աստղիկին, լավ կլներ, որ մի քիչ գոնե մտածեյին փառք տալուց առաջ, թե ինչի՞ն են փառք տալի: Իրանք փառք են տալիս հեթանոսական ժամանակների կնոջ պո*նկությանը, կարծես կանանց պակասորդի մեջ ըլնենք, ինչը չի համապատասխանում իրականությանը: Արդեն վաղուցա ինչ կանանց պոպուլյացիան վերականգնվելա:

Հեթանոսության ժամանակ ԸՆՏԱՆԻՔ ասածը չէր կարա գոյություն ունենար ու չկար, քանի որ կնոջ վարքը որևէ կերպ սահմանված չէր: Հետևաբար, կնոջ կարգավիճակը հստակ սահմանելու համար պտի հորինվեր գաղափարախոսություն, ինչի դերում հանդես էկան բոլոր մեծ կրոնները: Հլը փորձի ընտանիք կազմել ընե՛նց պայմանններում, երբ կնոջ սեռական վարքը պաշտոնական - գաղափարախոսական մակարդակով սահմանված չի: Չի ստացվի, քանզի կինը ազատ է. կուզենա՝ քեզի կտա, կուզենա՝ ինձի կտա: Մի շնացիր, իսկ դրան լրացնող՝ հնազանդ ու խոնարհ էղի ամուսնուդ պատվիրանը հեթանոսության ժամանակ չկար, իսկ եթե չկար, ուրեմն կինը շնացելա ում հետ ու քանիսի հետ որ ուզեցելա: Ու էդքանին գումարած նաև՝ էղելա անհնազանդ:

Մյուս կողմից, կնոջ իրավական նոր կարգավիճակի վրա մեծապես ազդելա ժամանակի տեխնոլոգիական զարգացածության մակարդակը: Որպես օրինակ, կինը չէր կարա զբաղվեր մի մասնագիտությամբ, որը գոյություն չուներ իրա տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում: Ասենք, կինը չէր կարա աշխատեր մեքենագրուհի, կամ՝ կռանովշիկ, քանի որ նման տեսակ ժամանակի տեխնոլոգիաներ չկային: Մենակ էս հասարակ պատմական իրողությունը հերիքա, որ հերքվի էն հիմար ֆեմինիստական հայտարարությունը, թե տղամարդը կնոջը արգելելա զբաղվի ինչ որ տեսակ աշխատանքով: Էղած աշխատանքով արդեն վաղուց զբաղվում էին տղամարդիկ, աշխատատեղերը հագեցած էին, իսկ տղամարդկային աշխատուժի ավելցուկը էսօրվա խոպանչիության նման բռնում էր պանդխտության, օտար ափերում բախտ որոնելու դժվարին ու վտանգավոր ճանապարհը: Ըստեղից էլ՝ հայերի թողած հետքը համարյա ամեն տեղ: Էն ժամանակ կինը այլ անելիք չուներ տղամարդու կողքին, քանի որ համապատասխան սոցիալական պայմանները չէին հասունացել: Սա
     ի վերջո, պետքա ֆեմինիստները հասկանան: Էսօրվա ըսենց կոչված ՝՝բիզնես - լեդիներին՝՝ նայելով չի կարելի խաբնվել: Ընենց որ, տղամարդու կողմից կնոջ վրա էական նշանակության արգելքներ չի դրվել: Ճիշտա, կնգան արգելվելա եկեղեցում խորանի վրա բարձրանալ, չենք ժխտի, բայց կանայք դրա վրա իրականում թքած ունեյին, քանի որ ամենամեծ թշնամին կնոջ համար էդ եկեղեցին էր: Եկեղեցի՛ն էր արգելել պո*նկանալը՝ ՝՝մի շնացիրը՝՝, բայց անգամ, արգելելով հանդերձ, իսպառ չկարողացավ արմատախիլ անել հաստատուն, ամեն մի սոցիումի մեջ երբեք չմարող ու որոշակի տոկոս կազմող մարմնավաճառությունը: Հետևաբար, եկեղեցին ստիպված էր միջնադարում փոխշահավետ զիջման գնալ կանանց բնական ցանկությանը ընդառաջ՝ հասարակաց տներ բացելով ու դրանցից հարկ վերցնելով: Մեկ էլ կնոջը արգելվելա գտնվել նավի վրա ու էդ համարվելա չարիք, քանի որ դրա հետևանքով ընգնում էր տղամարդկային անձնակազմի մեջ կարգապահությունը: Սովորական բանա: Կռվի պատճառը հասկանալիյա ու ավելորդ չեմ մեկնաբանի: Մինչ օրս քիչ չենք լսում ու տեսնում, թե ոնց են էգերին կիսելու հարցում դանակահարության վերջաբաններով փողոցային մենամարտեր կազմակերպվում Հայաստանի փողոցներում:

Էս վիճակին պտի մեկընդմիշտ վերջ դրվեր ու հիմնականում՝ դրվեց: Վկա թող ըլնեն հայ իրականության մեջ կազմակերպված բազմաթիվ եկեղեցաժողովները, որոնց մասին ասվելա ժամանակին, ու որոնք վերաբերել են ամուսնաընտանեկան կյանքին ու մարդկանց սեռական վարքի շատ կողմերի իրավական կարգավորմանը:

Այդպիսով, ԸՆՏԱՆԻՔԻ մտահղացումը տղամարդկային մտքի ու ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ուղղակի արդյունքն էր, որի համար էլ պետք էր իդեոլոգիա՝ մասսայական կրոն, որը սևով սպիտակին որպես օրենք պտի ամրագրեր իրերի նոր վիճակը՝ կնոջը ընտանիք մտցնելով գոնե սահմանափակել նրա սեռական սանձարձակ վարքը ու այդպիսով, վերջ տրվեր բացահայտ մայրիշխանությանը:
     Բայց կնոջ կողմից տղամարդու հաշվին ապրելը վերացնել մինչ օրս չհաջողվեց, որդեղից սկսվումա արդեն ծածուկ մատրիարխատը: Տղամարդիկ կրակից պրծան, ընգան՝ ջրի մեջ: Մյուս կողմից հարաբերությունների իրա ժամանակի համար նոր համակարգը իրան ահագին ժամանակ արդարացրեց որի շնորհիվ մարդկությունը ունեցավ էն, ինչ էսօր որպես ձեռքբերում՝ ունի:

Հայտնի բանա, որ կանայք ամեն աշխատանք չեն արել ու հատկապես դարեր առաջ, երբ էսօրվա տեխնոլոգիաները չեն էղել, հանքահորերում չեն աշխատել որպես շախտյոր, կամ որպես՝ տաժանակիրներ: Մենակ մոդեռնի ու պոստմոդեռնի ժամանակներումա, որ կնոջը կարաս տենաս գնացք ու ավտոմեքենա վարելուց, ոնց որ իմ հորական տատն էր տրամվայի վարորդ բոլշևիկյան իշխանության ժամանակ:

Ընդհանուր առմամբ կյանքի ու մասնավորապես տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը ու նրանց հետ աշխատելը որակավորված ռեսուրս պահանջեց: Ու էս արդեն դառավ կնոջ՝ տղամարդուց ֆինանսապես անկախանալու պատճառը: Իսկ էն դարերում, երբ տղամարդիկ էին զբաղվում առևտրով, արհեստով, գիտական հայտնագործություններով, անգամ՝ խոհարարական արվեստով, մեծամասամբ կնոջ կարիքը՝ նրա աշխատանքի պահանջարկը արտադրական հարաբերությունների մեջ ներգրավելու համար՝ չկար: Տղամարդիկ փայլուն հասցնում էին: Էդ վիճակը մի տեսակ հենց կանանց էր ձեռնտու. փող բերող կա, էրեխեքը սոված չեն, մնացածը՝ ինքնստինքյան, ոնց որ ասում են բանակային տերմինաբանությամբ՝ ըստ օրակարգի: Բայց երբ բուրժուական հարաբերությունների զարգացումը ու դրան հաջորդած արդյունաբերական հեղաշրջումը լրացուցիչ մարդուժ պահանջեց, տղամարդիկ արդեն սկսեցին չհասցնել, սկսեց մարդուժը ու որակավորված կադրերը չհերիքել: Հետևաբար ՏՂԱՄԱՐԴԻԿ ստիպված դիմեցին կանանց օգնությանը՝ որպես մարդուժի սովորական աղբյուրի: Ու թող չթվա, թե տղամարդկանց կյանքը հալած յուղի նմանա անցել: Համեմատ կնոջ վարած կյանքի տղամարդկանց կյանքը կատարյալ դժողքա էղել, երբ գրեթե ամեն բան ընգածա էղել նրա ուսերին ու ամեն մի բանի համար պատասխանատույա էղել հենց ինքը՝ տղամարդը: Կնոջ օգնությունը ստանալու համար տղամարդիկ սկզբից պետքա կրթեյին դարերով տան մեջ անցկացրած կնոջը: Էդ գաղափարը առաջ քաշեցին հենց ՏՂԱՄԱՐԴ լուսավորականները, մենակ թե, վերջիններս մի բան հաշվի չառան. կնոջ ֆանատիկությունը ու ֆանատիկության հասնող նիհիլիզմը: Նկատի եմ առնում վերջին դեպքում նաև տղամարդամերժությունը, ինչը հիվանդությունա ու որը պետքա բուժել:

Ստեղծվեց իրերի մի վիճակ, երբ կինը սկսեց տղամարդուց ֆինանսապես անկախանալ: Էդ անկախությունը էսօր հասցրեց նրան, որ կնոջ կարիքները անգամ ամուսնուց բաժանվելուց հոգումա պետական մեքենան իրա համապատասխան հաստատություններով հանդերձ:

Էսօր կնոջ ֆինանսական անկախությունը կայացած փաստա ու դրա դեմ ոչինչ անել հնարավոր չի: ՊԵՏՔ ԷԼ ՉԻ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԷԼ ՉԻ որևէ բան անելը, քանի որ կնոջ կողմից արտադրական ու հասարակական հարաբերություններին ինտեգրված ըլնելը պայմանավորվածա հասարակական ու արտադրական հարաբերությունների ՕԲՅԵԿՏԻՎ բնույթով ու ՊԱՀԱՆՋՈՎ:

Էսօր իրա արժեքը իմացող տղամարդուն կնոջ ֆինանսական անկախությունը օդի ու ջրի նման պետքա, որ կինը չկախվի իրա ձեռից: Ու իսկական մատրիարխատը, որի տակ քողարկվածա տղամարդու ֆինանսա - տնտեսական շահագործման փաստը, սկսվումա հե՛նց ըստեղից: Չաշխատող ու չվաստակող, իրան կերակրել չուզեցող կնոջ մոտ տղամարդը կամավոր սկզբունքներով հանձնված գերիյա: Տղամարդը գիշեր - ցերեկ իրա առողջությունը պտի մսխի տարբեր աշխատանքներում, դեսուդեն քցի իրան, ինչա որ հասցնի իրա կնգա պահանջմունքները բավարարի՝ գումարած կնոջ կողմից սեռականորեն տրվելու - չտրվելու ու էրեխեքի միջոցով կատարվող շանտաժին, որը փայլուն օգտագործվումա կանանց կողմից որպես լծակներ ու որպես զենք՝ տղամարդուն իրան ու իրա պահանջմունքներին ծառայեցնելու համար:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     07.04.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3832 | 0 | 0
Facebook