Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«Հայուհի 2018». ովքե՞ր են լավագույն հայուհիները

TA production
Пресс-секретарь:
TA production
12:50, Четверг, 05 Апреля, 2018 года
«Հայուհի 2018». ովքե՞ր են լավագույն հայուհիները

Ապրիլի 2-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնած «Հայուհի 2018» կանանց մեծարման երեկոն, որի ընթացքում տարբեր անվանակարգերում ներկայացվեցին հայուհիներ, ովքեր առանձնանում են իրենց գործունեությամբ, եռանդով, տարբեր բնագավառում ներդրած իրենց ավանդով:


    

«Հայուհի 2018» տիտղոսին արժանացան.

1. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր բժիշկ Լիդա Մուրադյան -Բժշկության բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած գթասրտության համար «Համազգային Վստահություն» Պատվո Շքանշան

2. Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն՝ Խաչանուշ Հակոբյան - «Կանանց առողջության, առողջ ապրելակերպի պահպանման և տարածման գործում ներդրած մեծ ավանդի համար»

3. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ուռուցքաբան, օնկոգինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ամալյա Ջիլավյան- «Ուռուցքաբանության բնագավառում նորարարական մոտեցումներ կիրառող տարվա երիտասարդ հայուհի»

4. «Էկո Սենս» ախտորոշիչ կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյան - «Ժամանակակից ախտորոշման ոլորտի հմուտ և օպերատիվ կազմակերպիչ»

5. Հայաստանի Հանրապետության Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյան- «Նոր սերնդի իրավական դաստիարակ և պաշտպան»

6. Ռուսաստանի Դաշնության որակավորման զարգացման ազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Օլգա Լոցմանովա- «Արտերկրում ժամանակակից հայուհու օրինակելի կերպար»

7. Կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյան- «Կլինիկական հոգեբանության բնագավառում պրակտիկ գործունեության և այցելուների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար»

8. Երգահան Վահագ Ռաշ և բժիշկ- կոսմետոլոգ Անի Հարությունյան - «Տարվա զույգ»

9. Գորիսի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Տաթևիկ Շեգունց- «Տարվա մարզային բժիշկ»

10. Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Ներսիսյան- «Տարվա միջին մասնագիտական կրթության կազմակերպիչ»

11. «Սմակ» սալաթ խանութ սրճարանի հիմնադիր տնօրեն Կարինե Բադալյան - «Տարվա գործարար կին»

12. Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյան - «Տարվա մարզային բուժկազմակերպիչ»

13. Narine Sargsyan Wedding design ստուդիայի հիմնադիր տնօրեն Նարինե Սարգսյան - «Ոճ և ճաշակ թելադրող տարվա դիզայներ»

14. Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրեն, 2011թ Հայաստանի Հանրապետության լավագույն տնօրեն Սեդա Թունյան- «Ազգային կրթության համակարգի զարգացման գործում մեծ ավանդի համար»

15. «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն ՝ Գայանե Եղիազարյան - «Հայաստանում միջազգային կրթության տարածման և և կրթական համակարգում միջպետական կապերի ստեղծման համար»

16 . «Ավիտա» միջազգային բեռնափոխադրումներ և լոգիստիկա ընկերության հիմնադիր տնօրեն Արևիկ Թարզյան - «Տարվա երիտասարդ բիզնեսի կազմակերպիչ»

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5846 | 0 | 0
Facebook