Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ինչո՞ւ է նաև ճագարը դարձել Զատիկի խորհրդանշաններից մեկը

22:17, Воскресенье, 01 Апреля, 2018 года
Ինչո՞ւ է նաև ճագարը դարձել Զատիկի խորհրդանշաններից մեկը

Գերմանական ցեղերից մեկի՝ տևտոնների գարնան ու պտղաբերության աստվածուհին եղել է Էոստրան: Նրան նվիրված տոնական ծեսերը կատարվել են գարնանային գիշերահավասարի օրը: Այս աստվածուհու խորհրդանշանը արտակարգ բեղունությամբ աչքի ընկնող ճագարն է հանդիսացել:


     Այս հավատալիքը շատ ավելի ուշ, հավանաբար, որոշակի
     ազդեցություն է ունեցել այն ավանդազրույցի ստեղծման վրա, որի հանգույն՝ ճագարը դարձել է Զատկի խորհրդանշաններից մեկը:

18-րդ դարում այս երկրում տարածում գտած մի ավանդապատման համաձայն՝ մի շատ աղքատ ընտանիքի մայրը Մեծ պահքի ավարտին ցանկացել է իր զավակներին քաղցրավենիք տալ՝ ինչպես ընդունված է եղել այդ ժամանակներում: Բայց քանի որ քաղցրավենիք գնելու միջոց չի ունեցել, հավկիթներ է ներկել ու թաքցրել է տնամերձ պարտեզում:

Հաջորդ օրն առավոտյան, երբ երեխաները պարտեզ են գնացել, տեսել են, որ հավկիթների վրայով մի ճագար է ցատկում: Երեխաները կարծել են, թե այդ հավկիթները ճագարն է ածել:

Այս պատումը գերմանացիներին այնքան է դուր եկել, որ ամեն Զատիկի տոնին նրանք սկսել են ներկայացնել նաև ճագարներ: Ճագարները Զատիկի հետ կապելու սովորությունը սկզբում դուր է եկել ֆրանսիացիներին, ապա՝ ամերիկացիներին ու այլ ազգերի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5256 | 0 | 0
Facebook