Ի՜նչ աշխարհ է- մի մոլորակ անկենդան,
Ավերակիս մարդաբույր էլ չմնաց,
Ում հետ անցա անհրապույր այս ճամփան,
Անշուք տեսքիս ձեռք թափ տվեց ու գնաց:
Իմ կարոտը մի հնչյուն էր անհունում,
Մի դրվագ էր ժամանակի բավիղում,
Թե փողոցն այս վերից վար էլ ես անցնեմ,
Մի անկատար ուրվական եմ դալկադեմ:
Ո՞վ է ասում, թե չեմ փորձել քեզ ժպտալ,
Առանցքս ընկած ժպիտներ եմ օրորել,
Արդյոք կզգա՞ս շշուկների մեջ ծպտյալ
Այն եզակին, որ քո սիրով էր նորել…
Այս թափորը ինձ է տանում երևի,
Քեզ կպատմեն, անհնար է, որ չասեն,
Ես ժպտում եմ... Մեռնող մի հևք տերևի
Ցած է սահում, որ ծառերն էլ չթախծեն: