Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Այն մեղավորի նմանությամբ եմ ցանկանում ապրել

07:36, Пятница, 30 Марта, 2018 года
Այն մեղավորի նմանությամբ եմ ցանկանում ապրել
     Այն մեղավորի նմանությամբ եմ ցանկանում ապրել,
     Որ մեղք չի գործել իր ծնված օրից, քանզի չի ծնվել,
     Այն սիրահարի նման տառապել ավելորդ քաշից,
     Որ սեր չի արել, իրեն չեն սիրել, ինքն էլ չի սիրել...
     Այն ավազակի, որ խաչին գամվել, Որդին իմացել, Տերը ներել է,
     Ու այն կոտակի, որ իր մարմնի երկու երրորդը անտես է արել,
     Մեկ երրորդով է աշխարհին գերել ու գահն է տիրել, (աշխարհիկ բարքեր),
     Սակայն ապրում եմ, ասենք, իմ նման, գուցե իմ ներսի այն բանաստեղծի,
     Որ վախենում է ամեն գրածի արձագանքից և... չարձագանքից,
     Այն լռությունից, որ հմայում է դեմքով կանացի, մարմնով թախիծի...
     Ահա այսպես էլ ապրում եմ անվարժ ներսի ու դրսի վեճի արանքում,
     Ուղեփակոցի գերանի նման, ճանապարհների մի հատման կետում,
     Որ խաչմերուկ է անունով միայն, որին մոտենում, բայց շրջանցում են
     Տարանցիկ քանի արահետներով, կածաններով բյուր: Այսպես լինում է.
     Ինքդ քեզանից դադար ես խնդրում կամ զինադադար, կամ էլ չես սիրում...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3057 | 0 | 0
Facebook