Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Վարձիա՝ ժայռափոր քաղաք

16:46, Суббота, 24 Марта, 2018 года
Վարձիա՝ ժայռափոր քաղաք
     Վարձիա, Վարձունիք՝ քարանձավային վանական համալիր Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում։ Գտնվում է Ասպինձայի շրջանում, Կուր գետի հովտում։ Թվագրվում է 12-13-րդ դարերով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության թեկնածու է:
     Քարանձավային համալիրը ձգվում է Կուրի ձախակողմյան ափով, Էրուշեթի կոչվող սարի տուֆային պատի երկայնքով՝ մինչև 900 մետր, որտեղ փորված են մոտ 600 տաղավարներ (եկեղեցիներ, ժամատներ, բաղնիքներ, գրադարաններ, բնակելի սենյակներ և այլն) ։ Համալիրի տաղավարները ժայռի մեջ խորանում են մինչև 50 մ և բարձրանում վերև՝ մինչև ութ հարկ։ Պահպանվել են գաղտնի անցուղիներ, որոնք տաղավարները կապում են միմյանց, ինչպես նաև պահպանվել են ջրագծի մնացորդները...
    
     Վանքային համալիրի կենտրոնական մասում գտնվում է գլխավոր տաճարը` նվիրված Աստվածամորը: Պատերին կան նկարներ, այդ թվում Գեորգի III թագավորի և Թամար թագուհու նկարները, որոնք արվել են 1180-ական թվականներին:
    
     Վանքային համալիրը կառուցվել է 1156-1205 թվականներին, Գեորգի III թագավորի և նրա դստեր` Թամար թագուհու օրոք և որպես ամրոց, Կուր գետի հովիտը հարավարևմտյան կողմից փակել է պարսիկների և թուրքերի ներխուժումից։ Այն ժամանակներում համալիրի տաղավարները թաքցված էին ժայռով և միայն վերնամասից նրանք միմյանց հետ կապված էին երեք ստորգետնյա անցումներով, որոնց միջով մարտական ջոկատները հանկարծակի հայտնվելով խուճապի էին մատնում թշնամուն։ 1193-1195 թվականներին թուրք-սելջուկների հետ պատերազմի ժամանակ, Թամար թագուհին իր արքունիքով գտնվել է Վարձիայում։
    
     1283 թվականի երկրաշարժի ժամանակ 15 մ հաստությամբ ժայռաբեկորը պոկվել և գլորվել է Կուր գետը։ Համալիրի մեծ մասը ավերվել և մեծ վնասներ է կրել, տաղավարների մեծամասնությունը բացվել և դարձել են տեսանելի։ Դրանից հետո Վարձիան կորցրել է իր պաշտպանական նշանակությունը։
    
     XVI դարի վերջերին Վարձիան գրավել են թուրքերը, որոնք դաժան հաշվեհարդար են տեսել վանականների հետ և նրանց կենդանի այրել գլխավոր տաճարում։ 1828 թվականին այն գրավել են ռուսական զորքերը։ Որոշ ժամանակ անց ուղղափառ հույների կողմից վերականգնվել է վանական կյանքը համալիրում։
    
     1938 թվականին Վարձիան հայտարարվել էր որպես թանգարան-արգելոց: Այժմ փորձեր են արվում Վարձիայում վերականգնել վանականությունը և այն համարվում է Վրաստանի զբոսաշրջության գլխավոր վայրերից մեկը։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
12706 | 0 | 0
Facebook