Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ով էր Լենկ Թեմուրը -իմացիր ավելին պատմության մասին

13:40, Четверг, 22 Марта, 2018 года
Ով էր Լենկ Թեմուրը -իմացիր ավելին պատմության մասին

Լենկթեմուր (ապրիլի 8, 1336 Շիմքենտ, Թեմուրյանների պետություն), միջինասիական զորապետ, ամիրա (1370-1405) ։ Մարտում վիրավորվելով՝ ստացել է «Լենկ» (կաղ) մականունը։ 1372-1405–ին ձեռնարկել է ավելի քան 20 խոշոր արշավանք և ստեղծել աշխարհակալություն, որն ընդգրկում էր Միջին Ասիան, Աֆղանստանը, Իրանը, Միջագետքը, Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականը։ 1380-90–ական թթ Լենկթեմուրը ավերիչ հարձակումներ է գործել Ոսկե Հորդայի, Հնդկաստանի, իսկ 1400-02–ին՝ թուրքական սուլթան Բայազիդ I–ի դեմ։ Չինաստան կատարած արշավանքն ընդհատվել է Լենկթեմուրի մահվան պատճառով։ Լենկթեմուրը աչքի է ընկել ծայրահեղ դաժանությամբ։

1386-ի գարնանը Լենկթեմուրը առաջին անգամ արշավել է Հայաստան, գրավել Նախիջևանը, պաշարել բերդը, ասպատակել Այրարատը՝ մինչև Կարբի, Բջնի, Սուրմարի և Կողբի, կոտորել Երևան գյուղաքաղաքի բնակիչներին։ 1387-ի գարնանը Լենկթեմուրը արշավել է Հարավային Հայաստան, բայց պարտություն է կրել թուրքմենական Կարա-Կոյունլու ցեղերից։ Վանը 20 օր դիմադրել է Լենկթեմուրի հրոսակներին, սակայն ամբողջ բնակչությունը կոտորվել է կամ գերեվարվել։ 1394-ին Լենկթեմուրը երկրորդ անգամ արշավել է Առաջավոր Ասիա և, Միջագետքըգրավելուց հետո, թափանցել Արևմտյան Հայաստան, գրավել Երզնկան, Կարսը, Սուրմարին, Բագարանը, Արճեշը։ 1400-ին ավերել է Սեբաստիան։ Նրա օրոք Հայաստանի բնակչության հոծ զանգվածներ գերի են տարվել Միջին Ասիա, իսկ Հայաստանում բնակեցվել են քոչվոր ցեղեր։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
19672 | 0 | 0
Facebook