Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Բարի եղեք մարդիկ

17:42, Среда, 21 Марта, 2018 года
Բարի եղեք մարդիկ

Բարեւ Ձեզ: Ուզում եմ կիսվել այս պատմությամբ, քանի որ հիացած եմ ու թող սա ահազանգ լինի այն մարդկանց համար, ովքեր ունեն ամեն ինչ, բայց չունեն խիղճ ու բարություն: Գուցե հիշեք Աբովյան քաղաքում մի քանի օր առաջ, որ եկել էին ձագերին տանեին, վերացնեին, մի կերպ ձագերին խլեցին նրանց ձեռքից: Անճար էինք, չգիտեինք ինչ անել, քանի որ եթե ձագերը մնային այդ տարածքում, հաստատ չէին ապրի: Տեղ չունեինք տանելու, տարբեր խմբերում գրառումներ արեցինք, սակայն շատ քչերը արձագանքեցին եւ փորձեցին օգնել: Շներին իրենց խնամքի տակ վերցրին անօթևան մարդիկ, որոնք ապրում են կիսաքանդ շենքում, առանց որևէ հարմարության, կարելի է ասել, դրսում են ապրում: Եթե տեսնեք ոնց են խնամում շներին, իրենց օրվա հացը կիսում նրանց հետ: Ես, Անահիտ Ղևոնդյանը ու նրա անչափ բարի հայրիկը որքան կարողանում ենք օգնում ենք ձագերին:
     Բարի եղեք մարդիկ, դա էլ հո փողով չէ:
     Նկարում նրանց կողմից կերակրվող շներից մեկն է, շատ փոքր չափի ու անասելի գեղեցիկ, բայց չխնամված ու ոտքն էլ վնասված է:
     Խնդրում եմ մոտակայքում ապրողներ, օգնեք այդ մարդկանց գոնե շներին կերակրելով:
    
    
     Տաթև Քարամյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3244 | 0 | 0
Facebook