Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Հայ վավերագրողի ֆիլմերի ցուցադրություն Նիդերլանդներում

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
03:28, Среда, 21 Марта, 2018 года
Հայ վավերագրողի ֆիլմերի ցուցադրություն Նիդերլանդներում


     Արխիվային լուսանկար
    
    
    

Հայ վավերագրողի ֆիլմերի ցուցադրություն Նիդերլանդներում
     «Անի» հայ համայնքի նախաձեռնությամբ Նիդերլանդների Մաստրիխտ և Նայմեխեն քաղաքներում ցուցադրվելու են Արսեն Հակոբյանի երկու ֆիլմերը: Առաջին ֆիլմը՝ ներկայացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմը, դրա նախածնող պատճառները, հայ-ադրբեջանական հարաբերություններն ընդհանրապես: Այն նաև պատմական ակնարկ է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի մասին: Ֆիլմի վերնագիրն է «Քառօրյա պատերազմ, կամ ղողանջ լռության»: ֆիլմի ռեժիսոր Արսեն Հակոբյանը գտնում է. որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ո´չ միայն ռազմի դաշտում է, այլև՝ տեղեկատվական, որտեղ դեռ շատ անելիքներ ունենք:

2-րդ ֆիլմը նկարահանվել է Գագիկ Գինոսյանի և Արսեն Հակոբյանի սցենարի հիման վրա: Այն վերնագրված է «Արարատից Եվրոպա»: Ֆիլմը պատմում է Հայաստանի, Եվրոպայում սրբացված հայերի և Լեոնարդո դա Վինչիի Հայաստան կատարած ճամփորդության մասին, որի արդյունքում եվրոպական եկեղեցաշինությունը ստացավ հայկական դիմագիծ:
     Ֆիլմում ներառված են փաստեր, որոնք հանրությանը ներկայացվում են առաջին անգամ: Այն թարգմանված է մի քանի լեզուներով և ցուցադրվել է բազմաթիվ քաղաքներում:
     Ֆիլմերը ցուցադրվելու են Մաստրիխտի Անի Հայ Համայնքի Սրահում, այն տեղի կունենա Մարտի 24 ի՝ Շաբաթ օրը ժամը 18-00ին: Հասցեն՝
     Potterieplein 50. 6216VB Maastricht
     Հաջորդ օրը՝ մարտի 25-ին, ժամը 12.00-ին ֆիլմերը ցուցադրվելու են Նայմեխեն քաղաքի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության սրահում:
     Ֆիլմերի ցուցադրություններից հետո կազմակերպվելու են քննարկումներ:
     «Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսի հավաստմամբ ծրագրից դուրս նախատեսված է ֆիլմերը ցուցադրել նաև բելգիական Լիեժ քաղաքի հայ համայնքի հանդիսատեսին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2353 | 0 | 0
Facebook