Մարտի 10-ին Արեգը դարձավ չորս տարեկան։
Այս լուսանկարն արվել է անցած տարվա մարտի 10-ին, երբ ինքը դեռ անհոգ, ուրախ, առողջ մարդուկ էր, ու ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ իր կյանքի հաջորդ տարվա կեսից ավելին անցնելու է քաղցկեղի դեմ պայքարում՝ քիմիաների ու վիրահատությունների, անվերջ հետազոտությունների, բժիշկների ու հիվանդանոցային պատերի մեջ...
Մինչ այս պահը, այս լարված ու ծանր պայքարը անցել է բավականին բարեհաջող, ու իր սեփական կամքի, իր ծնողների ու բարի մարդկանց շնորհիվ՝ Արեգը, մի տարում մեծանալով շա՜տ ավելի, քան սովորական երեխաները, օրեր անց նշելու է իր ծննդյան օրը, որին սպասում է շա՜տ անհամբեր։
Կյանքը թանկ է, ինչպես ասում է Արեգի մայրը Աննան, ով այսօր նամակ է ստացել Քյոլնի կլինիկայից առ այն, որ պետք է մինչև մարտի 15-ը մուծի 100, 000 եվրո։ Սա այս փուլի՝ քիմիաթերապիայի և դրան հետևող ոսկրածուծի փոխպատվաստման համար անհրաժեշտ վերջին մուծումն է. մինչ այս նամակը ստանալը, բուժման սկզբից ի վեր, ընտանիքը, հազարավոր բարի մարդկանց օգնությամբ, արդեն վճարել է 90, 000 եվրո, անցել քիմիայի վեց փուլ, ուռուցքի և ախտահարված լիմֆատիկ հանգույցների հեռացման վիրահատություն։
Եկեք միասին օգնենք երեխային՝ հնարավորինս ուրախ նշել իր ծննդյան օրը, վստահ, որ այս փուլի վերջին գումարը ևս տրվելու է, ու նա կայուն քայլերով առաջ է շարժվելու դեպի վերջնական առողջացում։
Օնլայն փոխանցման համար՝ https://www.youcaring.com/aregkhachatryan-957490
Բանկային փոխանցման համար՝ Աննա Բաբաջանյան, HSBC,
AMD 217001243302001
USD 217001243302101
EUR 217001243302102