Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ծաղիկներ

09:32, Суббота, 17 Марта, 2018 года
Ծաղիկներ
    
    

Մարդիկ կյանքի ծաղիկներն են՝

Բուրումնավե՜տ, գեղեցի՜կ,

… Կանայք ծաղկի վառ թերթերն են,

Տղամարդիկ՝

ցողունները սլացիկ…


    

Ամե՜ն մեկս մի ծաղի՜կ ենք,

Ցրտի՜ն, հողմի՜ն դիմահար,

Ծաղիկները մի՛շտ եղել են…

Ծաղիկները կմնա՜ն…


    

Մեկը Վա՜րդ է, մեկը՝ Շուշան,

Մեխակնե՜ր կամ Զանգակնե՜ր,

Կակա՜չ, Հասմի՜կ,

Թրաշուշա՜ն,

Անահիտի աչուկներ…


    

… Իսկ ես ասես մոլախո՜տ եմ

Սրա՜ն-նրան փաթաթված,

Մեկից հեռո՜ւ, մեկին մոտ եմ,

Անուն չունե՜մ,

Հավատա՛:


    

Ոչ աշխա՜րհը ինձ սիրեց

Եվ ո՛չ էլ ես աշխարհին,

Լռությունս խոնարհվեց

Խոստումների՜

պատրանքին…


    

Դատա՜րկ ու սին ժամը կգա-

Հեռանալու այս կյանքից,

Դե ի՞նչ արած, օրե՛նքն է դա,

Կհեռանա՜մ -

Անափսոսա՜նք, անկսկիծ:


    

Կլինի մի հողաթո՜ւմբ-

Կթվա՜ է թե անխնամ,

Կծվարե՜մ նրա ներսում,

Իսկ ա՜յ դրսում՝

Դուք՝ ծաղիկներ անհամար…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3918 | 0 | 0
Facebook