Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Բարության ծիլերը կշատանան, կտարածվեն…

09:39, Пятница, 16 Марта, 2018 года
Բարության ծիլերը կշատանան, կտարածվեն…
     Միշտ որոշում եմ վատ արարքին, չարությանը, դավաճանությանը, անտարբերությանը համապատասխան չարությամբ ու վատությամբ պատասխանել, սակայն չեմ կարողանում: Չի ստացվում…Նվիրվածության, ուշադրության հատկությունը, բարությունը մեջս շատ է ու հաղթում է…
     Իսկ երբ դա հասկացողները ներքին մղումով ամեն առավոտ բացում են դուռս և բարի լույս ու բարեմաղթանք տալիս, ապա զգում եմ, որ իզուր չեմ ապրում և բարին՝ հասկացողների մոտ, բարության ծիլերը կշատանան, կտարածվեն…
     Իսկ երախտամոռները, որոնք չեն հասկանում և դառնում են օտար, անտարբեր, թքում այդ բարության, նվիրվածության վրա, իմ կարծիքով թքում են իրենց վրա…Նրանք մի օր կկարոտեն այդ բարությանը, նվիրվածությանը, կտառապեն, սակայն հաստատ ուշ կլինի…
     Չարը, վատը, դավաճանությունը լավին, բարությանը, եթե հաղթում էլ է, ապա դա թվացյալ է ու ժամանակավոր…
     Ռոբերտ Մելքոնյան (Ֆեյսբուք)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
12689 | 0 | 0
Facebook