Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

«ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» արվեստի միջազգային 9-րդ մրցույթ փառատոնի բացման պատիվը տրված էր Բյուրեղավանի արվեստի դպրոցի ժողգործիքների անսամբլին

11:17, Вторник, 13 Марта, 2018 года
«ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» արվեստի միջազգային 9-րդ մրցույթ փառատոնի բացման պատիվը տրված էր Բյուրեղավանի արվեստի դպրոցի ժողգործիքների անսամբլին
     «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» արվեստի միջազգային 9-րդ մրցույթ փառատոնի բացման պատիվը տրված էր Բյուրեղավանի արվեստի դպրոցի ժողգործիքների անսամբլին, գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Զաքարյան: Անցյալ տարի այս փառատոնի Գրան Պրի մրցանակին արժանացել էր Բյուրեղավանի արվեստի դպրոցի ժողգործիքների անսամբլը: Փառատոնն անց է կացվում Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում: 4 տարի շարունակ մեր դպրոցը մասնակցում է «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» փառատոնին: Այս տարի ևս ներկայանում ենք լավագույն սաներով: Փառատոնին մասնակցում են 14 անհատ կատարողներ՝ ժողգործիքներ, լարային նվագարաններ, վոկալ և նկարիչներ անվանակարգերում: Մրցույթ – փառատոնի նպատակն է միավորել ստեղծագործող երեխաներին ու խմբերին: Մասնակցում են 200-ից ավել երաժշտական, արվեստի դպրոցներ՝ տարբեր երկրներից: Փառատոնը կտևի մինչև ապրիլի 9-ը: Հաջողություններ մաղթենք մեր մասնակիցներին, վերադառնան հաղթանակներով:


    
     Բյուրեղավանի Քաղաքապետարան
ն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6118 | 0 | 0
Facebook