Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Պոետը

11:12, Вторник, 13 Марта, 2018 года
Պոետը

Իրո՜ք,
     Իրոք Աշխարհն ա՜յն չէ,
     Ընդամենը հառաչա՜նք է,
     Ցա՜վ է,
     Ճի՛չ է անճարության,
     … եվ ոտքերդ ակամայից
     քեզ տանում են նոր Փորձության…


     Հոգնե՜լ ես,
     Իրո՛ք հոգնել,
     Մեկի համար Սատանա լինելուց,
     Մեկի համար՝ Աստվա՛ծ,
     Մեկի համար ուղղակի Պոե՛տ
     Մեկի համար՝ գրողի տարած….


     Ապրում ես այդպես՝ կուրծքդ այրվելով,
     Ձեռքի ափեր ես կարոտում անչափ,
     Իսկ Վերջը -
     Իր բիրտ մատներով,
     Պատուհանդ է թակում անդադար….


     Կիթառը՝ ոտքը ջութակի մեջքին,
     Մի տերևի տակ լալի՜ս է տխուր,
     Հիմար աչքերով Երկնի անհունին
     Մի հուսահատված պոետ է նայում…


     Պոետի՛ն…
     Դժվա՜ր է ձևանալ մահացած,
     Կյանքի ցանկացած հատվածում,
     Գրո՞ղ ես եղել…թե՞
     Գրողի տարած…
     Այդպես էլ ապրիր աշխարհում….

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3762 | 0 | 0
Facebook