Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Գարնանային էսքիզներ ՀՈԳՆԱԾ ԼՈՒՍԱԲԱՑ

11:41, Суббота, 10 Марта, 2018 года
Գարնանային էսքիզներ ՀՈԳՆԱԾ ԼՈՒՍԱԲԱՑ
    
    

Այս առավո՜տն էլ նմանվեց

Այն հոգնած կնոջ դեմքին,

Որ մի «Բարի լույս» նետեց

Ու… անցավ իր գործին:


    

Տանջվե՜ց լուսաբացը

Գարնան անձրևների մեջ

Ու չհուզեց ժամանակը՝

…Առաջանալ չե՛ս ուզում

և չես ուզում ե՛տ նայել:


    

Ներսումդ հուշե՜րդ են այրվում՝

Ինչպես հույսե՜րը տաճարում,

Հոգնած մի կին է աչքերումդ

Ու լուսաբա՜ց – խավարում…


    

Գեղեցիկ ես ուզում անցնի

Ամե՜ն վայրկյանը կյանքիդ,


    

Հոգնած մի ձայն հեռո՜ւ-հեռվից

Հարցնո՜ւմ է.

- Սուրճդ բերե՞մ, սիրելիս…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4495 | 0 | 0
Facebook