ՀԱՎԱՏԱՑԵՔ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՍ - ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ՈՐ ԴՈՒՔ ԷԼ ՄԵԶ ՆՄԱՆ ԿՈՒՆԵՆԱՔ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ
(Համբերահատության հետ չխառնել)
ԱՅՆՊԵՍ ՈՐ
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Շնորհավորում եմ մարդկության չքնաղ Կեսի՝
բոլոր խանդոտ կանանց և աղջիկների Տոնը,
Տոն, որը տարվա մեջ մեկ անգամ ևս ապացուցում է որ՝
-Ամենահմայիչ կինը խանդոտ կինն է
-Ամենագեղեցիկը՝ նույնպես խանդոտ կինն է
-Ամենահուզիչը՝ քաղաքագետ կինը
-Ամենաբարի կինը՝ սոցիալական էջեր չունեցող կինը
-Ամենակրքոտ կինը՝ հարևանի կինը
-Ամենագրքոտ կինը՝ իրեն գրող համարող կինը
-Ամենաինքնասեր կինը՝ ծաղիկ վաճառող կինը
-Ամենափորձված կինը՝տղամարդուն իր անփորձ լինելը համոզող կինը
-Ամենասխալ մտածող կինը՝ «Ո՞ւր պետք է գնա որ…» մտածող կինը
-Ամենաճիշտ մտածող կինը՝ «Սիրելը միշտ էլ Հարմար է, Անհարմար սիրել չի լինի» մտածող կինը
-Ամենահավատացյալը կինը՝ երբ նրա աղոթքը ուղղված չէ ո՛չ Եհովային, ո՛չ Ալլահին…
-Ամենառոմանտիկ կինը – «Նա հանուն ինձ անպայման կփոխվի» մտածող կինը
-Ամենահամբերատար կինը՝ Եհովայի վկա ամուսին ունեցող կինը
-Ամենամիայնակ կինը՝ Քաղաքական հոդվածներ գրող կինը
-Ամենահեքիաթային կինը՝ «Ոսկե ձկնիկի» պառավը
-Ամենակրակոտ կինը՝ ամուսնու ծխախոտը վառող կինը
-Ամենահանգստացած, Ամենակազդուրված, Ամենավառ երևակայություններ ունեցող կինը՝ արձակուրդ գնալուն պատրաստվող կինը
-Ամենադիմացկուն կինը՝ սկեսուրի հայացքին 1 րոպեից ավել դիմացող կինը
-Ամենչքավոր կինը՝ համբերություն չունեցող կինը
ԱՅՆՊԵՍ ՈՐ
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Սիրով,
Մտորումներով,
Հարգանքներով
Ձեր Ս.Ումառ-Հարությունյան
ԾԱՆՈԹԱԳՐՈւԹՅՈւՆ Չխանդող կանայք չեն լինում