Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Yerevan info
Автор:
Yerevan info
17:50, Понедельник, 05 Марта, 2018 года
Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ վերանորոգել նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգին: Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով կգույքագրվեն Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության շրջանակում ստեղծված կառույցներն ու հուշարձանները, որոնք ևս անհրաժեշտության դեպքում կվերանորոգվեն ու կթարմացվեն:

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին, գլխավոր դիզայներին, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչություներին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև սկսել մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների ներկման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև համատիրություններին ու մասնավոր ընկերություններին, պահպանելով գունային ներդաշնակությունը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2045 | 0 | 0
Facebook