Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում տեղի է ունեցել Կոտայքի մարզի 2014 թվականի շախմատի պատանեկան առաջնությունը

14:03, Понедельник, 05 Марта, 2018 года
Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում տեղի է ունեցել Կոտայքի մարզի 2014 թվականի շախմատի պատանեկան առաջնությունը

Փետրվարի 20-28-ը Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում տեղի է ունեցել մարզի 2014 թվականի շախմատի պատանեկան առաջնությունը` չորս տարիքային խմբերով: Մրցաշարը ընթանում էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 2014 թվականի օրացուցային պլանով, սահմանված կանոններով և ժամանակաչափով` /շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով/:

Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել են մարզի համայնքները ներկայացնող 144 պատանի շախմատիստներ: Մրցաշարի արդյունքներով 15 շախմատիստներ իրավունք են նվաճել մասնակցելու Հայաստանի շախմատի 2014 թվականի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչին, որը տեղի է ունենալու ս/թ մարտի 16-24-ը Երևանում:
     Աբովյանի շախմատի դպրոցի թիմը կարողացել է նվաճել 15 ուղեգրերից 8-ը: Բոլոր տարիքային խմբերում 1-ից 3-րդ տեղեր գրաված շախմատիստները պարգևատրվել են ՀՀ Կոտայքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կ. Շահգալդյանի կողմից սահմանված հավաստագրերով և գավաթներով:


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2750 | 0 | 0
Facebook