Գերմանացի նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, երգեհոնահար ու ջութակահար Հենդելի հայրը դժգոհ է եղել, որ որդին չափից շատ է հրապուրված երաժշտությամբ և տակավին պատանի երաժշտին բազմիցս հետևյալն է զգուշացրել.
«Երաժշտության նկատմամբ կիրքն արգահատանքի արժանի կիրք է: Երաժշտությունն ազնվազարմ իշխանավորների համար ընդամենը զվարճալիք է ու լկստվելիք: Եթե դու կյանքդ նվիրես տարատեսակ երաժշտական դատարկ զվարճանքներին, ապա շատ չանցած ինքդ կդառնաս այդ իշխանավորների խաղալիքը: Բայց եթե իրավաբանի պատվավոր մասնագիտությունը ձեռք բերես, ապա մինչև կյանքիդ վերջը բոլորի կողմից հարգված մարդ կլինես՝ և ոչ թե ջութակ կամ ֆլեյտա նվագող մի ինչ-որ երաժիշտ»: