Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Տարոն Մարգարյան.«Աշխատանքային ձեր ամենօրյա փաստաթուղթն ու ուղենիշը պետք է լինի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, քանի որ այն կազմվել է՝ հաշվի առնելով մեր բնակիչների առաջարկություններն ու դիտարկումներ

Yerevan info
Автор:
Yerevan info
15:04, Пятница, 02 Марта, 2018 года
Տարոն Մարգարյան.«Աշխատանքային ձեր ամենօրյա փաստաթուղթն ու ուղենիշը պետք է լինի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, քանի որ այն կազմվել է՝ հաշվի առնելով մեր բնակիչների առաջարկություններն ու դիտարկումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի արտաքին կապերի, տրանսպորտի և կազմակերպական վարչությունների պետերի մասնակցությամբ, որի շրջանակում ոլորտների պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են 2017թ. կատարած աշխատանքների ու 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի խորհրդականները: Ոլորտ առ ոլորտ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրել նույն հետևողականությամբ կյանքի կոչել նաև բոլոր այն ծրագրերը, որոնք ընդգրկված են Երևանի զարգացման 2018թ. ծրագրով:

«Աշխատանքային ձեր ամենօրյա փաստաթուղթն ու ուղենիշը պետք է լինի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, քանի որ այն կազմվել է՝ հաշվի առնելով մեր բնակիչների առաջարկություններն ու դիտարկումները և ուղղված է առաջնահերթ բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք նախանշվել են հենց մեր համաքաղաքացիների կողմից: Արձանագրելով մեր թիմի կողմից վերջին տարիներին կատարած աշխատանքների ծավալը՝ մեր համաքաղաքացիներն այսօր ակնկալում են ավելին, քանի որ համոզվել են, որ մեր թիմը կարող է ու կանի ավելին՝ հանուն Երևանի և երևանցու հարմարավետության: Սա շատ բարձր գնահատական է, ու մենք պարտավոր ենք արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները» , - ընդգծել է քաղաքապետը:
     Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը խորհրդականներին մեկ անգամ ևս հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել բոլոր այն ոլորտների աշխատանքը, որոնք համակարգվում են նրանց կողմից: Տարոն Մագարյանը համոզմունք է հայտնել, որ ամենօրյա սրտացավ աշխատանքով թիմը կկարողանա իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել են երևանցիներին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2038 | 0 | 0
Facebook