Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«Գասուբի անեծք»-ը, կամ այն մասին, որ ռուս բանաստեղծ Պուշկինը հային պիտակավորել է, և այդ պիտակը, որքան էլ ոմանք փորձեն «ջրել», չափազանց նսեմացնող է

19:21, Четверг, 01 Марта, 2018 года
«Գասուբի անեծք»-ը, կամ այն մասին, որ ռուս բանաստեղծ Պուշկինը հային պիտակավորել է, և այդ պիտակը, որքան էլ ոմանք փորձեն «ջրել», չափազանց նսեմացնող է

Գասուբը Պուշկինի «Տազիտ» անավարտ պոեմի հերոսներից մեկն է: Ռուս բանաստեղծն այս ստեղծագործությունը գրել է Կովկաս կատարած ուղևորությունից հետո: Պուշկինի կենդանության օրոք այն չի տպագրվել: Տպագրվել է նրա մահից հետո, «Սովրեմեննիկ» ամսագրում, 1837-ին:


     Պոեմում Պուշկինը նկարագրում է, թե ինչպես Գասուբ անունով չերքեզ ծերունին, թաղելով իր մի որդուն, նրա դաստիարակի ձեռքից ստանում է մյուս որդուն, որը պարտավոր էր Տազիտից՝ Գասուբի երկրորդ որդուց, ռազմիկ կերտել: Դաստիարակն ասում է, թե դրված նպատակին հասել է, բայց Տազիտի վարքը ցույց է տալիս, որ դաստիարակը ցանկալի արդյունքին չի հասել, Տազիտն իսկական ռազմիկ չի դարձել: Որդուն հարցուփորձ անելուց հետո Գասուբը համոզվում է դրանում ու անիծում է նրան՝ ասելով.

«Поди ты прочь – ты мне не сын,

Ты не чеченец – ты старуха,

Ты трус, ты раб, ты армянин.

Будь проклят мной!»

Տազիտի վարքն է Գասուբի զայրույթը հարուցել: Այդ վարքն անընդունելի է չերքեզի աշխարհայացքի ու ըմբռնումների տեսանկյունից: Առաջին օրը Տազիտը հանդիպում է ապրանք տեղափոխող մի առևտրական հային, ու թեպետ հայը մենակ էր, Տազիտն այդ հային «անականկալ հարվածով» չի տապալում: Երկրորդ օրը նա լեռներում հանդիպում է իրենց փախած ստրուկին ու օղապարանը փախստականի վիզը գցած քարշ տալով հետ չի բերում: Երրորդ օրը Տազիտը հանդիպում է «եղբորը սպանողին» . վերջինս «մենակ էր, վիրավոր ու անզեն», բայց Տազիտը նրան չի սպանում ու չի առնում «արյան վրեժը», նրա գլուխը չի բերում, որ հայրը տեսնի:

Երեք հանդիպում, և այդ հանդիպումների «արդյունքից» բխեցված երեք բնութագիր. Տազիտը վախկոտ է, որովհետև չի թալանել անպաշտպան առևտրականին, ստրուկ է, որովհետև, խղճալով փախած ստրուկին, նրան խնայել է` դրանով իսկ իրեն ստրուկի աստիճանի իջեցնելով, Տազիտը հայ է, որովհետև չի կատարում արյան վրեժի սրբազան պարտքը:

Բայց ինչո՞ւ է Գասուբն իր անեծքը «համեմում»` որդուն առավել խստորեն բնութագրող «հայ» եզրույթով: Տազիտը մահմեդականի նման չի վարվում: Նրա վարքի դրսևորումներն ավելի շատ քրիստոնյայի վարքի դրսևորումներ են հիշեցնում, որովհետև քրիստոնեությունը մարդուն հորդորում է ներել թշնամուն: Պոեմի սևագրերում Պուշկինը սկզբում խնդրո առարկա հատվածն այսպես է շարադրել. «Ты трус, ты раб, ты христианин!», հետո, երևի հասկանալով, որ եթե «христианин» -ը թողնի, ապա կնշանակի, որ ռուսներն ու քրիստոնեություն դավանող մյուս զորեղ ազգերն էլ են վախկոտ, «христианин» - ի վրա գիծ է քաշել ու դրա վերևում գրել է «армянин»: Այսինքն, Պուշկինը վերոնշյալ մարդկային արատների կրող համարել է ոչ թե, ասենք, քրիստոնյա վրացիներին, այլ հենց հայերին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5090 | 0 | 0
Facebook