Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ՏԱՍՈՎՇԻԿՆԵՐԸ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
16:08, Суббота, 24 Февраля, 2018 года
ՏԱՍՈՎՇԻԿՆԵՐԸ
     Հայոց "փառապանծ" բանակի համար ֆեյսբուքում լվացքի մեքենաներ առնող մի "նախաձեռնող" խումբ կա, որի պատվիրատուն առանց որևէ կասկածի հանդիսանումա ՊՆ կոչվածը` իրա չծառայած նախարարով: Մի խոսքով` տասովշիկությունը հայոց մեջ: Հիմա էլ անցել են խրամատների դիտակետերի նորոգման յեսիմինչ աշխատանքներ կատարելու ու դրա համար նախատեսվող ծախսերի "հարցի" քննարկմանը: Այսինքն ուզում են ասեն, որ բանակ կոչվածը ոչ բյուջե ունի ոչ էլ ղեկավարությու՞ն... Ըսենցա՞ ստացվում... Երևի հետո անցնեն լվացքի փոշուն, հետո` սապոն, ատամի մածուկին, իսկ ամենավերջում` զինվորի համար նասկի հյուսելու մրցույթ հայտարարեն... Ադրբեջանցիք էլ քնած են, հայկական ֆեյսբուք չեն կարդում, տառեր ու հայերեն "չգիդեն": Ամենաշարքային հասարակ ադրբեջանցին իրավասու կլնի գաղափար կազմելու, որ ըտեղ ոչ բանակ կա, ոչ ռազմական բյուջե, ոչ էլ` ղեկավարություն: Հետո էլ պատերազմի դեմ հանդես էկողին պտի հայտարարեն խուճապային տրամադրություններ տարածող ու դավաճան, համա իրանց արածը` դավաճանություն չի: ՊՆ կոչվածն էլ չի միջամտում ու ասի այ... ավանակներ, էս մենք մեռել ենք, որ զբաղված եք ըսենց տասովշիկությամբ ու խալխի մոտ մեր բացոռ, խեղճ ու կրակ վիճակն եք ուղղակիորեն պրոպագանդում...Դե որ էդքանը հասկանային, ապա ՊՆ մամլո վայ - խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին պտի ձերբակալեյին, ով մանրամասն ու ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ցուցափայտը ձեռին քարտեզի վրա վերլուծում ու ցույց էր տալիս ազերիների կատարած սխալները, թե ինչի վերջիններս ապրիլյան կռիվներին ավելի շատ տարածք չկարացան գրավել: Ոչինչ, սխալները ցույց տալու համար` հատուկ շնորհակալություն: Մյուս անգամ հարձակվելուց հաշվի կառնեն... Հաշվի կառնեն նաև, որ հայ զինվորը ոջլոտա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     24.02.2018
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4267 | 0 | 0
Facebook