Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ո՞ՎԱ ՀԱՅԸ ԽԱԼԽԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
00:36, Суббота, 24 Февраля, 2018 года
Ո՞ՎԱ ՀԱՅԸ ԽԱԼԽԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

՝՝Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
     Բայց մեզ էլ գիտենք - Մեզ հա՜յ են ասում...՝՝

(Պարույր Սևակ, 1961թ.)

Սա թավշյա ձևով ինքնափառաբանության հերթական դրսևորումներիցա, որը անտեսումա հարևանի կարծիքը մեր մասին, կարծես թե մենք կատարելություն ենք մեզնից ներկայացրել:

Մասնավորապես, մինչ օրս մենք շարունակում ենք ապրել նաև մի հարևանի կողքին, որի անուննա՝ վրացի: Հայ մարդկանց մեծ մասը չի ճանաչում վրացիներին, կամ էլ եթե ՝՝ճանաչումա՝՝, ապա ճանաչումա խաչապուրիով, խինկալիկով: Բայց էդ ճանաչողություն չի: Վրացի անունը մենք նաև գործածում ենք էսօր գլխավորապես էրկու տեղում. մի դեպքում, երբ խոսվումա, թե որքան լավնա էղել սահակաշվիլիական Վրաստանը, մյուս դեպքում, երբ խոսվումա անեկդոտների մեջ՝ հայի, թուրքի, վրացու ու վերջիններիս՝ ԴԵՎԻ հետ ունեցած կոնտակտի մասին: Անեկդոտները՝ անեկդոտ, բայց վստահաբար կարամ ասեմ, որ մենք՝ հայերս մեր մեծամասնությամբ, դեռևս մի կարգին չենք ճանաչում վրացի ազգի հոգին, նիստն ու կացը, որի կողքին ապրել ենք դարերով: Սա, կարելիյա ասել, մի տեղ էլ՝ ամոթ բանա: Վրացիների ու Վրաստանի մասին, տեղեկություններին մինչ օրս վերաբերվում ենք մեծ թերահավատությամբ ու անվստահությամբ: Լսելով անունը՝ վրացի, մեզ մատուցել են նաև որ վրացիները ամենաուժեղ գողություն անողներն են, մանավանդ Վրաստանից դուրս աշխարհի ցանկացած տեղում, որդեղ էլ որ ըլնեն: Բայց հո վրացին գնչուական ցեղ չի՞, որ էդ ձև վատ մտածենք ու կարծիք կազմենք ամբողջ ազգի մասին: Հաստատ՝ չէ, քանի որ Վրացին նստակյաց ազգա, ոչ թե՝ քոչվոր: Միաժամանակ, էսքանով հանդերձ, ըլնելով նաև Կովկասյան ժողովուրդ, ըստ տրամաբանության որոշակի ընդհանրությոններ էլ պետքա ունենանք կենցաղի կազմակերպման առումով, ինչը՝ կա: Բայց հոգին... Այնուամենայնիվ վրացու հոգին պտի տարբերվի, այլապես եթե ասում ենք ազգային առանձնահատկություն, նկատի ունենք ամենակարևորը՝ ազգի հոգին, որը կրումա տվյալ ազգը ներկայացնող ամեն ոք իրա մեջ ինչ որ չափով ու ինչ որ կերպ:

Վրացու մասին մի տեղ կարդացել եմ, որ էղել են ազնվական ժամանակներ, երբ վրացին պարտք էր անում մեկից, բեխերից մազ էր պոկում իրա պարտատույի առաջ՝ ի նշան նրա, որ իրա պարտատիրոջը ինքը ճիշտ ժամանակին ու ճիշտ քանակով հետ կվերադարձնի իրանից վերցրած փողը: Էդ արարողակարգը՝ բեխերից մազ պոկելը, ուղղակիորեն նշանակում էր, որ պարտք վերցնողը երդվումա իրա ունեցած պատվով, հեղինակությամբ, բարի համբավով, որ իրա ասած խոսքից հետ կանգնողը չի ու իրա ասած ժամկետում փողի հետ վերադարձը գերօրենքա ու պարտատերը կարա գնա հանգիստ քնի: Խոստումը՝ խոստումա:

Հիմա ես չգիդեմ, թե էսօր էդ բարոյականությունը գործումա՞ վրացոց մոտ, թե չէ, կամ էդ նույն գեղեցիկ վարմունքը էղելա՞ հայերի մեջ թե չէ, բայց էսօրվա ճղճիմ կյանքը հազար անգամ ապացուցումա, որ հայերի մեջ ինչ որ մի հաստատուն տոկոս կա, ում համար սրիկայությունը սովորական բարոյականությունա գողության գնացող վրացու նման, երբ միմյանցից պարտք անելուց ո՛չ մտածում են ԺԱՄԱՆԱԿԻՆ հետ տալու, ո՛չ էլ առհասարակ վերադարձնելու մասին: Այլ բառապաշարով ասած վերջին դեպքը կոչվումա՝ քցոցի: Ու էդ քցոցին ավելիյա բարձրացնում քցող սրիկայի ինքնագնահատականը, ամրապնդումա իրա իրավացիությունը քցվողի հանդեպ: Պարտքով փող տվողն էլ թե՛ վերջում, թե՛ սկզբում դառնումա ՝՝վատ մարդ՝՝, երբ մի դեպքում մերժումա, մյուս դեպքում՝ ուզումա իրա տված փողը: Գալիսա մի վիճակ, երբ ցանկացած դեպքում պարտքով փող ուզողը միևմնույնա՝ ՀԱՅհոյելույա փող տվողին էլ, փող տալը մերժողին էլ:
     Էս որակը հաստատ կա հայերի որոշ մասի, չվախենամ ասեմ՝ պարտք վեկալողների մեծ մասի մեջ, ինչը անժխտելի իրողությունա: Եթե էս բնավորության որակը կա նաև այլ ազգերի մեջ էլ, ապա՝ ամոթ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ:

Վրացիների հետ շփված իմ որոշ մտերիմներ ինձ նաև պատմել են, որ վրացիների մեջ տարածված խոսք կա, երբ խոսքը վերաբերումա մի ինչ որ լավ հայի մասին կարծիք հայտնելու մասին, ապա նման դեպքում վրացիները, արտահայտվում են հետևյալ կերպ. ՝՝ԼԱՎ ՏՂԱՅԱ, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ՝ ՀԱՅԱ՝՝:

Սա բնավ սև նախանձից ծագած խոսք չի ու անեկդոտների ծագման նման անհիմն չի կարա ըլնի: Ուրեմն մի բան, մի ինչ որ վատ որակ կա հայի մեջ, որ վրացին նման խոսքա գործածում իրա ներսում հայի մասին:

Պատճառներ անկասկած ունեն նման կերպ արտահայտվելու համար... Հայերը իրար հանդեպ են անգամ բարբարոսաբար վարվում: Հենց ընենց տեղը ազգի մեջ թևավոր խոսքեր, փոխաբերություններ չեն առաջանում, քանի որ կենցաղում ու իրական կյանքում հաճախակի կրկնվող օրինաչափությունները խտանում են անեկդոտներում, թևավոր խոսքերում, նաև՝ հեքիաթներում, որոնք մեծ ինֆորմացիա են հաղորդում մարդկանց որպիսության, զբաղմունքի, ապրելակերպի, ի վերջո՝ տվյալ ազգի հոգեբանական հատկանիշների, այլ որակների մասին:

Լսել եմ նաև լրիվ հակառակ տեսակետ հայի մասին, որ դեռևս շահական ժամանակների Իրանում հայությունը հարգանքի արժանի տարրա էղել ու դատարանում մեկ հայի վկայությունը ունեցելա հինգ իրանցու վկայության արժեք:

Ինչո՞վա բացատրվում նման կոնտրաստը, հլը որ ես՝ չգիդեմ...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     23.02.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4161 | 0 | 0
Facebook