Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ինչպես է ԱԱԾ գնդապետը փորձում խցկվել ՀԿԵ

Artur Bakunc
Автор:
Artur Bakunc
14:43, Среда, 21 Февраля, 2018 года
Ինչպես է ԱԱԾ գնդապետը փորձում խցկվել ՀԿԵ

Պարոն Դարբինյան, ինչո՞ւ եք mamul.am-ը արգելափակել երկաթուղում, միթե չգիտե՞ք, որ արգելված պտուղը ավելի քաղցր է, մարդիկ իրենց հեռախոսներով կամ թեկուզ տանը կարող են մտնել եւ կարդալ ձեր մասին, հո 1937թ չէ՞ կամ հո շարքային երկաթուղայինների համար չենք գրում, նրանք այդ մասին շատ լավ գիտեն, ճանաչելով ձեզ եւ վախենալով կորցնել իրենց աշխատանքը՝ նրանք են մեզ նամակներ ուղարկում, բացահայտումներ անում: Իսկ մենք գրում ենք ձեր ռուս շեֆերի, իրավապահ մարմինների, էս երկրի մտահոգ մարդկանց համար, թե կարող եք, ձեր լակոտներին ուղարկեք, ամբողջ երկրում արգելափակեն ձեր թալանի մասին նյութերը, բայց դա էլ հարցի լուծում չէ, մինչեւ չվերադարձնեք թալանածը, ձեզ հանգիստ չկա:

Ուրեմն նախորդ շաբաթ Չորրորդ իշխանություն թերթում մի ուշագրավ նյութ էր հրապարակվել, ըստ որի՝ ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության պետ Լյովա Խաչատրյանը փորձում է իրենով անել երկաթգծի գծային ծառայության հետ կապված բոլոր բիզնեսները՝ վերանորոգում, մատակարարում եւ այլն:

Սակայն այս նյութում մի շարք կարեւորագույն բացթողումներ կան: Նախ՝ ով է Լյովա Լուկաշի Խաչատրյանը, մարդ, ԱԱԾ գնդապետ, ով թշնամիների ահռելի բանակ ունի, ում կարողացել, վատություն է արել, սպառնացել, խանգարել, հացին վայիս եղել: Նրան է պատկանում Հրազդանի Ծովինար ռեստորանը, որը տվել է վարձակալությամբ, քրոջ որդին ղեկավարում է Շինարար-10 ՍՊԸ-ն, Ծաղկաձորում կինը խանութ ունի, հորեղբայրը Գավառի Լեւոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի սեփականատերն է եւ այլն: Եւ սույն պաշտոնյան որոշել է խցկվել նաեւ երկաթգիծ՝ վաղեմի ընկեր Արմեն Դարբինյանի եւ Սեւանի ԳԿՄ-ի ինժեներ Ռուբեն Խաչատրյանի միջոցով:

Պատկերացնում եք՝ հասարակ մի ինժեներ Ռուբեն Խաչատրյանն էնքան կա, որ նրա միջոցով խցկվում են երկաթուղու գծային ծառայությունների աշխատանքների մեջ: Բայց Ռուբեն Խաչատրյանն այնքան էլ հասարակ չէ, ետ չմնալով թալանչի ղեկավարներից՝ նա եւս սեփական ֆիրման է բացել, երկաթուղին է թալանում: Գեղարքունիքում բոլոր գիտեն, որ ПЧ-ի Ռուբոյի մոտից կարող են էժան գներով նոր շպալ, ռելս, ավազ, մետաղի ջարդոն գնել: Կոնկրետ Ռուբեն Խաչատրյանը բացել է Ռուբուշ ՍՊԸ-ն, որով երկաթուղուց միլիոններ է պոկում: Օրինակ՝ 2016թ առանց պայմանագրի Սեւանի ավազանից 15մլն դրամի խիճ է մատակարարել երկաթուղուն: Դե երեւի կռահում եք, թե ինչ տանիք ունի իր գլխից էլ մեծ գործեր բռնող ПЧ-ի Ռուբոն, ով թալանից բացի՝ այլ հոբբի էլ ունի, ՀԿԵ-ի ինֆոստրուկտուրայի ղեկավար Ալեքսանդր Կոնովալովի հետ հարբեցողությամբ զբաղվելն է: Ի դեպ, նրա եղբայրն էլ՝ Արայիկը, աշխատում է բնապահպանության Սեւանի բաժնում՝ որպես տեսուչ, աչք է փակում եղբոր՝ ընդդեմ բնության արված քայլերի վրա:

Տպավորություն է, թե երկաթուղում բարդակ է, ուր մի խումբ մարդիկ գնում են աշխատանքի, իսկ մի խումբ մարդիկ գնում են եւ մտածում, թե ինչպես կարող են այդ հիմնարկից իրենց գրպան փողեր դուրս գրել, ինչ ֆիրմա բացել, ինչ ծառայություն կամ գնում կազմակերպել: Ծանոթ ձեռագիր է չէ՞, երկաթուղում աշխատողները ՍՊԸ-ներ են բացում, երկաթուղու հետ բիզնես անում, Վալկոյի, Լադոշայի, Վեներա Ավետիսյանի, Եդիգարյանների ականջը կանչի:

ՀԿԵ տնօրենի՝ անվտանգության գծով տեղակալ Արմեն Դարբինյանին բավական չէ, որ իրենով է արել հիմնարկի անվտանգության հետ կապված ամեն ինչ՝ մոնիթորից, կաբելից սկսած մինչեւ անվտանգության աշխատակիցների հագուստ, կոշիկ, անդրավարտիք եւ աներեւակայելի մանր-մունր իրեր: Նա լավ կհիշի այն խորհրդավոր խորհրդակցության օրը մատակարարման ծառայությունում, երբ իր հրահանգով թոշակի գնացած ԿԳԲ-շնիկները Լադոշային քարշ տալով տարել եւ ժամեր շարունակ պահել են փակի տակ, դրանից հետո էլ Դարբինյանին հաջողվել է խցկվել մատակարարման ծառայության բիզնեսների մեջ: Դե պարզ է, համը մնացել է բերանում, հիմա էլ ուզում է մատակարարման ծառայության բոլոր բիզնեսները իրենով անել, սակայն թե ոնց է կիսվելու Վեներայի հետ, հայտնի չէ: ՀԿԵ-ում աշխատանքի անցնելուց հետո ԱԱԾ-ից հեռացված եւ դավաճանի պիտակ ունեցող Դարբինյանը բացել է Լոկուս սիստեմա ՍՊԸ-ն, որին այս տարիների ընթացքում փոխանցվել է մոտ 70մլն դրամ: Բայց նա որոշել է չբավարարվել այս ամենով, ստեղծել է իր կլանը՝ համալրված ԿԳԲ-շնիկներով, որոնց միջոցով ահաբեկում են ՀԿԵ-ի աշխատակիցներին, ազատվում պրոֆեսիոնալներից: Օրինակ՝ մեր ստացած նամակներից մեկում երկաթուղայինները պատմում են, թե ինչպես վերջերս Դարբինյանի տեղակալները փորձել են ահաբեկել ՀԿԵ-ին ծառայություններ մատուցող բիզնեսմեններից մեկին՝ ցանկանալով խլել նրա գործը, այս թեմային կանդրադառնանք առաջիկայում, նամակում նշված է տնօրենի անուն, ազգանունը, ում հետ կապ հաստատելուց հետո կներկայացնենք ողջ եղելությունը: Դարբինյանը հպարտանում է ԱԱԾ-ում իր չունեցած կռիշով՝ Խաչատրյան Լյովայի տեսքով, այնինչ սույն պարոնին անգամ հաշված օրեր են մնացել: Թեեւ նա նպատակ ունի ԱԱԾ-ից հեռացվելուց հետո դառնալ Դարբինյանի տեղակալը, սակայն ոչ ոք նրան թույլ չի տա խցկվել երկաթգիծ, վերջիվերջո, հեղինակազրկված ԿԳԲ-շնիկների էպոխան պետք է ավարտվի, թե ոչ: Ինչքան կարելի է լռել եւ աչք փակել այն ամենի վրա, ինչ կատարվում է երկաթգծում, միթե էս երկրում մի մտահոգ պաշտոնյա չկա, ով կհասկանա, թե ինչ կարեւորագույն նշանակություն ունի երկաթուղին պատերազմական վիճակում գտնվող ՀՀ-ի համար եւ ով համարձակություն կունենա բռնել թալանչիների՝ Սերգեյ Վալկոյի, Վեներա Ավետիսյանի, Արմեն Դարբինյանի, Եվգենի Լադոշայի, Իլյա Կելպերիս, Արամ Եդիգարյանի ձեռքը:


    

Հ.Գ. Դեպքերն այնքան արագ են զարգանում, այնպիսի ինֆորմացիաներ ենք ստանում, որ չենք հասցնում անդրադառնալ մեր նախորդ հրապարակումներում մատնանշած թեմաներին, բայց վստահեցնում ենք, որ ոչինչ չենք մոռացել, երկաթուղում կատարվող ամեն բան մեր խիստ ուշադրության ներքո է: Վեներա Ավետիսյան, պատրաստվեք, հաջորդ հրապարակմանը անդրադառնալու ենք, թե ինչպես եք ձեր Համ Դավ մարքեթ ՍՊԸ-ով աշխատող սուպերմարկետով երկաթգիծը թալանում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7957 | 0 | 0
Facebook