Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Լևոն Մկրտչյանը անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին:

20:58, Вторник, 20 Февраля, 2018 года
Լևոն Մկրտչյանը անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին:
    

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին: Նա նշել է, որ առաջիկա երեք տարիներին համալիր փոփոխությունների կենթարկվի բարձրագույն կրթության ողջ համակարգը՝ արդեն ստեղծված ձևը համապատասխանեցնելով բովանդակությանը: «Այս նպատակին հասնելու համար նախ պետք է փոխել կառավարման ձևը՝ համալսարանների անկախության կտրուկ մեծացում, բայց նաև նրանց տրամադրվող օգնության մեծացում, որպեսզի վերջիններս կարողանան արդիականացնել իրենց հնարավորությունները», -շեշտել է նախարար Լևոն Մկրտչյանը: Միայն 2017 թվականին բուհերին պետբյուջեից տրամադրվել է 1 մլն 173 հազար դոլարի 12 դրամաշնորհային ծրագիր: 2018 թվականին կտրամադրվի ևս մոտ 1 մլն դրամ՝ Ֆիզիկայի ինստիտուտի շուրջ ձևավորվող գիտական ցանցային համակարգի ձևավորման նպատակով: Կատարվել են նաև այլ ներդրումներ, օրինակ՝ Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնական հետազոտական կենտրոն /Իլինոիսի համալսարանի հետ համատեղ/՝ 96.0 մլն դրամ, Ինովացիոն տեխնոլոգիաների հարթակ՝ 274.0 մլն դրամ, Շնայդեր կենտրոն՝ 105 մլն դրամ, ԵՊՀ համալիր ծրագիր՝ 1.676 մլն դրամ, ՀՊՄՀ շախմատի լաբորատորիա՝ 32 մլն դրամ և այլն: Ընդհանուր առմամբ՝ համալսարաններում այդ ներդրումները կազմել են՝ 2մլրդ 370 մլն դրամ:

Գիտություն

Գիտության մեջ մեծ հնարավորություններ են ընձեռում էրազմուսի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագրերը: Վերջինս աջակցում է ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ասպիրանտներին և հայցորդներին, ովքեր ցանկություն ունեն բնական գիտությունների ոլորտում կամ ճարտարագիտության բնագավառում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ առաջատար բուհերում կատարել հետազոտական աշխատանք: 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար հիմնադրամը հայտարարելու է 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով, և 25 մասնակի կրթաթոշակ՝ 3500 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև կին ասպիրանտների և հայցորդների համար 10 ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով: Կին գիտնականների համար նախատեսված կրթաթոշակը նպատակ ունի խթանել ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության բնագավառներում կանանց ներգրավումը: Կարևոր նախագիծ է նաև «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության ԵՄ շրջանակային ծրագիրը, որը ՀՀ գիտնականներին միջազգային լուրջ հարթակում առավել նպաստավոր պայմաններով մրցակցելու հնարավորություն է ստեղծում: «Կրթության որակի բարձրացման պայմաններում գիտնականներին երկրում պահելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ: Մենք պարտավոր ենք երիտասարդների համար ճանապարհ բացել բոլոր ուղղություններով», -շեշտել է Լևոն Մկրտչյանը:
     Ասուլիսի ընթացքում լրագրողները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսանողական ակցիաների, դպրոցների կառավարման խորհուրդների և տնօրեններին ներկայացվող պահանջների, «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծում ներառականության ապահովման, դպրոցական դասագրքերի բեռնաթափման, էկոկրթության և այլ խնդիրների:


    

    
    
    
    
    
    
     https://www.facebook.com/www.edu.am/photos/a.1839353896291896.1073741828.1835465163347436/2233597396867542/?type=3&theater
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3610 | 0 | 0
Facebook