Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Դարձյալ ահաբեկիչների թեմայով․ մանրամասնում են կրթության ոլորտի պատասխանատուները. aravot.am

17:08, Суббота, 17 Февраля, 2018 года
Դարձյալ ահաբեկիչների թեմայով․ մանրամասնում են կրթության ոլորտի պատասխանատուները. aravot.am
     Ինչպես տեղեկացրել ենք, քուրդ ահաբեկիչների՝ Հայաստանի սահմանը հատելու մասին լուրերից հետո ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել Գյումրու սպասարկման օբյեկտներում, հատկապես հյուրանոցներում։ Այդ հսկողությունը դեռ շարունակվում է, ավելին ոստիկանները մի քանի դպրոցների ղեկավարների, աշխատակիցների, աշակերտների հորդորել են զգույշ լինել, դռները փակ պահել, որպեսզի անծանոթ դեմքեր դպրոցներ չմտնեն։
     Մենք Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ թե՞ ԱԱԾ-ից կամ ոստիկանությունից որևէ հանձնարարական ստացե՞լ են դպրոցներում ահաբեկիչների թեմայով նախազգուշացում կատարելու։ «Ո՛չ, մենք ոչ մի պաշտոնական հանձնարարական չենք ստացել, և ոչ մի հանձնարարական էլ չենք տվել դպրոցների տնօրեններին։ Ոստիկանության տեսուչներն այս պահին զբաղված են իրենց առօրյա գործառույթները իրականացնելով, սա իրենց առօրյա աշխատանքն է», -ասաց վարչության պետը։
     Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն էլ ասաց․ «Քաղաքապետարանին մանկապարտեզների առումով որևէ ցուցում, հանձնարարական չի տրվել, բայց մենք միշտ էլ խիստ հսկողություն ենք սահմանում․ դռնապահները կողմնակի անձանց ներս չեն թողնում։ Հատկապես, երբ Արմավիր մարզի մանկապարտեզներից մեկում երեխա էին պատանդ վերցրել, այդ դեպքից հետո ավելի ենք խստացրել հսկողությունը» ։ Ոստիկանությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ հսկողություն սահմանված է նաև անձնագրային բաժանմունքի դիմաց ու բոլոր այն վայրերում, որտեղ մեծ թվով մարդիկ են ներս ու դուրս անում, մարդաշատ են։
    
     Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/02/16/937532/
    
     © 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3343 | 0 | 0
Facebook