Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Արվեստի դպրոցը կկրի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անունը

Yerevan info
Автор:
Yerevan info
19:08, Вторник, 13 Февраля, 2018 года
Արվեստի դպրոցը կկրի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անունը

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և որոշել է «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը, ի պատիվ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի, անվանափոխել «Երևանի «Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ: Ըստ այդմ, նաև համապատասխան փոփոխություն է կատարվել վերոնշյալ դպրոցի կանոնադրության մեջ:

Ավագանու այլ որոշումներով հաստատվել են նաև «Երևանի հ.70 մանկապարտեզ» -ը՝ «Լապտերիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ, իսկ «Երևանի հ.91 մանկապարտեզ» -ը՝ «Փոքրիկ երկիր» մանկապարտեզ» ՀՈԱԿ անվանափոխելու և դրանց կանոնադրությունների մեջ համապատասխան փոփոխություն կատարելու մասին որոշումների նախագծերը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2644 | 0 | 0
Facebook