Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Դրամական պարգևներ լավագույն ուսանողներին

14:56, Вторник, 13 Февраля, 2018 года
Դրամական պարգևներ լավագույն ուսանողներին
    
    

Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա էր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով անձամբ հանձնեց լավագույն ուսանողներին հավաստագրերը և դրամական պարգևները:

Հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ԿԳՆ կողմից սահմանված ամենանգամյա անվանական կրթաթոշակներով պարգևատվեցին 41 ուսանողներ: Նշենք, որ առաջին տեղի համար սահմանված դրամական պարգևը կազմում էր 400 հազար դրամ, երկրորդ տեղի համար 270 հազար, 3-րդ տեղի համար 200 հազար դրամ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով ընդգծեց, որ ավանդական շատ գեղեցիկ առիթ է, լավագույն ուսանողներին շնորհավորելու ինչպես նաև արժեվորում կատարելու անցած մեկ տարվա իրենց ճանապարհի շուրջ:

Նախարարն իր խոսքում նշեց, որ երբ խոսում ենք կրթությունից, ապա չպետք է նկատի ունենալ միայն գիտելիքը, հատկապես, երբ խոսքը գնում է բարձրագույն կթրության մասին: Նախարարը գտնում է, որ եթե միայն գիտելիքով է չափվում ուսանող, մասնագետ հասկացությունը, մի շատ կարևոր հատված դուրս է մնում:

Մկրտչյանը շնորհակալություն եմ ուզում հայտնեց ուսանողությանը, համալսարանական մտավորականությանը, ղեկավարությանը և նշեց, որ կարողանում ենք ՀՀ-ում ձևավորել ոչ միայն գիտելիք ունեցող, այլ նաև շատ ավելի կարևոր հատկանիշներ ձեռք բերած սերունդ: «Դրա վկայությունն էլ տվել ենք. միայն եթե դրսում ներակայացնում ես, թե ապրիլյան իրադարձությունների ժամանակ մեր համալսարաններում ինչպիսի կամավոր շարժում սկսվեց և որքան երիտասարդներ կամավոր կերպով մեկնեցին իրենց պարտքը կատարելու, սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և մեր հասարակության մեջ ձևավորվում է իր ուժերի վրա վստահ, Հայաստանի սուվերենությանը և անկախությանը բացարձակապես նվիրված և անհրաժեշտ գիտելիքներ ունեցող այն սերունդը, որը պետք է վերցնի և շարունակի մեր ճանապարհը», - ասաց նախարարը և դիմելով ուսանողներին, հավելեց, որ նրանք առաջամարտիկ են:

«Ամեն տարի մենք պատվում ենք այն երիտասարդներին, ովքեր կարողացել են իրենց հաջողությունները արձանագրել, բայց սա միայն ձեր ճանապարհի սկիզբն է», - ընդգծեց նա:

Նախարարն ուսանողներին կոչ արեց միշտ հիշել, որ նրանց վրա նաև շատ մեծ այլ պատասխանատվություն կա, և որ նրանք են, որ պետք է մեր անկախ պետականության մեջ շարունակական ձևով զարգացնեն հայ տեսակն իր քաղաքակրթական արժեքով:

«Եթե մենք կարողանանք ձևավորել այնպիսի մթնոլորտ, այնպիսի համակարգ որի ժամանակ գիտությունը, համալսարանական կրթությունը, բիզնեսը մեկ ամբողջական համակարգի, մեկ պլատֆորմի մեջ փոխլրացնելով կարողանան սպասարկել ուսանողի, ապա մենք կկարողանանք մնալ այսօրվա առաջամարտիկ երկրների շարքում: Մեր քաղաքականությունն ի վերջո ուսանողակենտրոն է և մենք բոլորս, այս հաստատությունները կոչված են սպասարկելու ուսանողների կարիքները, մենք պարտավոր ենք բացել երկիրը, բացել մեր հնարավորությունները և նաև ապահովել դասախոսների, ուսանողների փորձի փոխանակություն: Սա է մեր փոփոխությունների առանցքը. ՀՀ-ում պետք է աստիճանաբար մարեն այն հաստատությունները, որոնք չեն գիտակցում իրենց դերը, տեղը և առաքելությունը մեր երկրի կյանքում», - ասաց նախարարը:

Մկրտչյանը ամփոփելով խոսքն ասաց, որ պետք է կենտրոնանալ խոշոր համալսարանական համակարգերի շուրջ, որպեզի կարողանանք իրականացնել կրթության որակի և քաղաքացու դաստիարակության գործընթացը:

Պարգևատրված ուսանողներից Գավառի պետական համալսարանի պատմության ֆակոլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Բալասան Սաթյանը Yerkir.am-ի հետ զրույցում նախ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ապա նշեց, որ հավաստագիրը և պարգևը պարտավորեցնելու է իրեն:

«Հաճելի է, որ գնահատվում է մեր աշխատանքը և սրա շնորհիվ մենք պարտավորվում ենք գնալ առաջ հասնել մեր երազանքներին, երբ գնահատում են քո աշխատանքը, դա ավելի է ոգևորում նորանոր բարձրունքների հասնելու համար, պարտավորեցնում է: », - ասաց 21-ամյա ուսանողուհին և շետեց, որ սրան հասել է իր աշխատանքի շնորհիվ:
    
     http://www.yerkir.am/news/view/144781.html


    

    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2866 | 0 | 0
Facebook