Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 18 Февраля, 2018 года
Проценты по депозитам:  
Армянский драм
14.00%
,
Доллар США
6.50%
,
Европейское Евро
4.00%
,
Русский рубль
8.50%

Статьи

Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է

20:27, Понедельник, 12 Февраля, 2018 года
Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
     Արզականի Խ. Խաչատրյանի անվ. միջն. դպրոցի ՀԵՊ ուսուցչուհի Լիաննա Գրիգորյանի նախաձեռնությամբ աշակերտները ներկայացրեցին Բուն Բարեկենդանը որպես Մեծ պահքի նախասկիզբ Կիրակի: Ապա հանդիսատեսին՝ մանկավարժներին, իրենց ընկերներին եւ ծնողներին ներկայացրեցին նաև ԲԲ-ին նվիրվաած ժողովրդական սովորությունները, խաղերը, ասմունքեցին խաղիկներ, պարեցին ոուրախ պարեր: Եվ իհարկե պատրաաստեցին տոնական հայկական ղափաման:
     Միջոցառման ավարտին ՔԴԿ Հրազդանի տ/շրջ-ի պատասխանատուն շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը և ՀԵՊ ուսուցչուհուն միջոցառման կազմակերպման համար, խոսեց Բուն Բարեկենդանին նախորդող Ս. Ղևոնդյանց եւ Ս. Վարդանանց տոների, նաև Մեծ պահքի մասին:


    

Անժելա Ղլեջյան

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
1101 | 0 | 0
|
Подпишись
Facebook
ВКонтакте
Пресс-секретарь