Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

23-ամյա երիտասարդին Գերմանիայում անհապաղ բուժում է հարկավոր, սակայն անհրաժեշտ գումար չունի

Sevak Sargsyan
Автор:
Sevak Sargsyan
18:47, Понедельник, 12 Февраля, 2018 года
23-ամյա երիտասարդին Գերմանիայում անհապաղ բուժում է հարկավոր, սակայն անհրաժեշտ գումար չունի
    
    

23-ամյա Սեւակ Սարգսյանը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի, որը, սակայն, Հայաստանում չի կատարվում: mamul.am-ի հետ զրույցում Սեւակը պատմեց, որ տառապում է գլոմոնեֆրիտ հիվանդությամբ եւ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից երկու օրը մեկ Երեւան է գալիս հեմոդիալիզ ստանալու համար:

«Եղբայրս էլ այդ խնդիրը ուներ, հայրս նրան դոնոր դարձավ, երիկամի փոխպատվաստում արեցինք, այդ ընթացքում բոլոր միջոցները ծախսվեցին: Հիմա էլ ոչ մի հնարավորություն չունենք: Մայրս էլ չի կարող դոնոր լինել, քանի որ բժիշկները ասում են՝ ժառանգական է, հենց իրենից է փոխանցվել ինձ ու եղբորս», - ասաց Սեւակը:

23-ամյա երիտասարդը նշեց, որ իրենք որոշ գումար արդեն հավաքել են եւ իրենց 7000 ԱՄՆ դոլլար է մնացել Գերմանիա մեկնելու եւ այնտեղ երիկամի փոխպատվաստում անելու համար. «Ինձ պետք է, որ ուղղակի հասնեմ այնտեղ, քանի որ Գերմանիայում այդ հիվանդությամբ հիվանդներին երիկամի փոխպատվաստում անում են»:

Սեւակին օգնել ցանկացողները կարող են զանգահարել կամ գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին:

Հեռախոսահամարներ՝ 077 34-33-35,

USD1510024630090101

EUR 1510024630090149

RUB 1510024630090158

AMD 1510024630090100

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8149 | 0 | 0
Facebook