Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել լուսացույցների տեղադրման անհրաժեշտություն ունեցող խաչմերուկներն ու անցուղիները

Yerevan info
Автор:
Yerevan info
18:17, Понедельник, 12 Февраля, 2018 года
Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել լուսացույցների տեղադրման անհրաժեշտություն ունեցող խաչմերուկներն ու անցուղիները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը շինարարական աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը՝ ապօրինի շինարարությունների և հողազավթումների, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով: Ոլորտի մասնագետներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը:
     Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մայրաքաղաքի որոշ փողոցների՝ հետիոտնի համար նախատեսված անցուղիների վատ լուսավորվածության հետ կապված համաքաղաքացիներից ստացվող բողոքներին:
     «Մեր համաքաղաքացիներից վերջերս բողոքներ ենք ստանում, որ որոշ փողոցներում հետիոտնի համար նախատեսված անցուղիները վատ են լուսավորված, և երեկոյան ժամերին վարորդների համար խնդիրներ են առաջանում: Ուսումնասիրեք այս խնդիրը, գույքագրեք նման խնդիր ունեցող բոլոր հատվածներն ու հնարավորին կարճ ժամկետում լուծեք տվյալ հատվածների պատշաճ լուսավորության հարցը: Նաև համագործակցելով Ճանապարհային ոստիկանության հետ՝ տվյալ տարածքները կահավորեք համապատասխան ճանապարհային նշաններով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
     Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու այդ համատեքստում տրանսպորտի վարչությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել և գույքագրել բոլոր այն խաչմերուկներն ու անցուղիները, որտեղ կա փողոցի հատումը կարգավորող լուսացույցների տեղադրման կամ դրանց ավելացման անհրաժեշտություն, և ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1709 | 0 | 0
Facebook