Բլից հարցազրույցների շարքում, այս անգամ, զրուցակիցս Արցախի Հանրապետության մարզիկ, MMA աշխարհի առաջնության չեմպիոն Արմեն Հայրապետյանն է:
1.Առավոտյան օրը սկսում եմ...
-Վազքով, վազում եմ օրը 12կմ ժամը` 6.00-8.00
2.Երբ պարապ եմ լինում…
-Ժամանակս անցկացնում եմ տանը, կամ շփվում եմ ընկերներիս հետ
3.Ասա ինձ` չես կարող և ես…
-Կապացուցեմ, որ կարող եմ, իսկ դու ինձ ամաչելով կնայես
4.Ինձ համար հաճելի է…
-Ինձ համար հաճելի է, երբ պարապմունքներից հետո շփվում եմ իմ սպորտային գործընկերների հետ և մեկս մյուսին օգնում ենք խորհուրդներով:
5.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի…
- Ես ընկերասեր և հայրենասեր մարդ եմ:
6. Կյանքն ինձ համոզել է, որ...
-Դժվար պահերին պետք չի հանձնվել: Պետք է պայքարել մինչև վերջ, կյանքի հետ հավասար խաղալ մի խաղ, որը քեզ կհասցնի բարձունքների: Պետք է կարողանաս ամեն ինչ հաղթահարել, որպեսզի հասնես նպատակներիդ:
7.Երևանում իմ ամենասիրելի վայրը…
-Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան, այնտեղ անցկացնում եմ իմ մարզական վերապատրաստումը արտերկրում հանդես գալու համար:
8.Եթե չլինեի մարզիկ, ապա …
-Եթե չլինեի մարզիկ, ապա չէի կարողանա օրինակ լինել երեխաների համար, որպեսզի նրանք էլ ձգտեն և հասնեն բարձունքների:
9.Որքա՞ն էլ սոված լինեմ, երբեք չեմ ուտի…
-Ամեն ինչ էլ կուտեմ
10. Իմ երեք ամենասիրելի ուտեստներն են…
-Խորոված, աղցան «Կեսար» , կարտոֆիլը (жарить)
11.Որն է եղել Ձեր առաջին հեռախոսը
-siemens
12.Ո՞րն է Ձեր ամենասիրելի ֆիլմը
- Warrior սպորտային դրամա է
13.Նախընտրում եք սուրճ, թե՞ թեյ
-թեյ
14.Ըստ իս աղջիկը պիտի լինի…
-Միջին հասակի, գեղեցիկ և ոչ խանդոտ
15.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր…
-Արցախի մարզիկը