Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ԿԱԶԱՏՎԵՆՔ ՁԵԶԱՆԻՑ ԱԶԳԻ ՑԵՑԵՐ, , ,

19:59, Воскресенье, 04 Февраля, 2018 года
ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ԿԱԶԱՏՎԵՆՔ ՁԵԶԱՆԻՑ ԱԶԳԻ ՑԵՑԵՐ, , ,


     ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ԿԱԶԱՏՎԵՆՔ ՁԵԶԱՆԻՑ ԱԶԳԻ ՑԵՑԵՐ, ,
     Սերժ Սարգսյանի պատկերացմամբ ապագա նախագահը պետք է լիներ մի քանի օտար լեզուների տիրապետող, ունենար լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելեր հեղինակություն և որ ամենակարևորն էր՝ անկողմնակալ մարդ լիներ, ով երբեք քաղաքականությամբ չէր զբաղվել և կուսակցության անդամ չէր եղել» Հայաստանում շատ փնտրեց, բայց չգտավ, քանզի բոլորը՝ մեծից փոքր քաղաքականացված էին․ բայց խոսքը մեր մեջ այդ փնտրտուքն էլ ձևական էր, քանզի այդ թեկնածուն ոչ ավել, ոչ պակաս, դա Անգլիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն էր, որը Լիդիան Արմենիայի՝ Ամուլսարի սեփականատերն էր, ֆինանսական այլ կապեր ուներ Ամուլսարի ծրագրերի հետ։ Սերժը նրան Անգլիայից բերեց, որ Ամուլսարի ոսկուն տիրություն աներ, քանզի ինքն էլ փայատեր էր, դրա համար էլ Արմեն Սարգսյանի նախագահական լիազորումները խիստ սահմանափակ էին․ Արմեն Սարգսյանն էլ առանձնապես չտրտնջաց․ ընդամենը թարգմանություններ, Սերժի հրամանները վավերացնել և վերջ․․․Իրականում ինքնասիրության հարց է, եթե Ամուլսարի խնդիրը չլիներ, արդյո՞ք Արմեն Սարգսյանը կհամաձայնե՞ր Սերժի թելադրած նման սահմանափակ լիազորություններով Հայաստանի նախագահի պաշտոնը կստանձնե՞ր, իհարկե՝ ոչ․․․այն էլ մեր երկրի նման երկրի համար, երբ ունենք բազում ազգային խնդիրներ․չլուծված Հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման համար նախագահների մակարդակով բանակցություններ, քայքայված տնտեսություն․․․Իսկ Սերժն այնպես ներկայացրեց, որ մեր երկրի համար ոչ թե նախագահ է բերում, այլ՝ թագավոր․․․ դառնալու էինք թագավորական երկի՞ր և Արմեն Սարգսյանն էլ լինելու է անգլիական թագուհու կարգավիճակո՞վ, փաստորեն մեր դարդին դարման չէր անելու, ոչ մի բանի էլ չէր խառնվելու, և նախօրոք Սերժը զգուշացնում, որ ժողովուրդն էլ տեղեկացված լիներ, որ ամեն ինչով զբաղվողը ինքը՝ վարչապետն էր լինելու․ պորտֆելներ բաժանողն էլ, Ղարաբաղի հարցի բանակցողն էլ, երկրի բյուջեն տնօրինողն էլ․․․ մի խոսքով բոլոր ֆինանսական աղբյուրներն իր ձեռքում պետք է լիներ, իսկ նախագահն իր ներկայությամբ լուռ պետք է լսեր ու իր համաձայնությունը տար ամեն մի ընդունված օրենքին․ այսպես ասած անունը կա, ամանումը՝ չկա, , , Այսքանից հետո, Արմեն Սարգսյանն ընդունեց Սերժի պայմաններն, ինչու՞․․․ այդ ինչուներին ունեմ շատ հիմնավոր պատասխան․ դա Ամուլսարի ոսկին էր, իսկ Անգլիայից հետևել հանքի աշխատանքներին գրեթե անհնար էր․․․Կամ թե Արմեն սարգսյանի պես այդքան գիտական կոչումներ ունեցող, այդքան զարգացած մարդը, մեծ բիզնեսմենը, որը հետաքննող Հետք․ամ թերթի հավաստմամդ ունի բիզնեսներ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում, Ուկրաինայում և ԱՊՀ երկրներում ու օֆշորային գոտիներում․․․Սերժի նման ստորացնող առաջարկը կընդունե՞ր հանուն նախագահի աթոռի․․․

Ինչպես միջազգային լրագրողական հետաքննական «Investigative Dashboard» կազմակերպության բացահայտումների՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է խոշոր, շատ խոշոր բիզնեսմեն, սակայն Արմեն Սարգսյանը հայտնել է, որ ինքը ոչ մի բիզնես չունի։

Հետք լրատվամիջոցի հետաքննության տեղեկություններով Հայաստանի Հանրապետությունը Մեծ Բրիտանիայում ներկայացնող դեսպան Արեմն Սարգսյանը տարիներ շարունակ իր պաշտոնն օգտագործել է իր և իր ընտանիքի բիզնեսները զարգացման համար․․․

Հեղափոխությունից հետո Փաշինյանը վստահելով թողեց Նախագահի պաշտոնին, այնինչ նրա այդ արտասահմանյան ուղևորությունները ծառայել են իր բիզնեսներն ավելի ծավալելուն․ վերջերս էլ արաբ շեյխերի հետ էր բանակցում, մենք էլ միամտորեն կարծում էինք Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման հարցեր է քննարկում․․․ բայց բոլոր դեպքերում շատ մտահոգիչ է, թե ի՞նչ էր բանակցում Արաբ շեյխերի հետ, որ գալով Հայաստան անմիջապես հրաժարականի դիմում գրեց, , ,
    

Չմոռանամ ասել, որ Արմեն Սարգսյանը դեռևս 2013-ի մարտին հերքեց, որ ինքն է Լիդիան Արմենիանի սեփականատերը և ըստ ընկերության ներկայացրած հաղորդագրության Արմեն Սարգսյանը միացել է Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդին։ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը ոչ գործադիր պաշտոն է։ Իբր նույն թվականի սեպտեմբերին Արմեն Սարգսյանը հեռացել է Տնօրենների խորհրդի կազմից Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ․ ԸՆԹԵՐՑՈՂԻՍ ՀԻՇԵՑՆԵՄ, որ մինչև 2020թ. մայիսը ընկերության 100% բաժնետերն էր հանդիսանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության տակ գտնվող Ջերսի կղզում գրանցված, Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված Լիդիան Ինթերնեյշնլ բաց բաժնետիրական ընկերությունը․․․Եթե հիշում եք 2013-ին Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ Արքայազն Չալզն եկավ Հայաստան, ինչքանով տեղեկացված եմ Չարլզը նույնպես Ամուլսարի ոսկու բաժնետերերից է․․․ Դե վաղուց գիտենք, որ Անգլիացիները շա՜տ են սիրում ոսկի, որտեղ ոսկու հոտ են առնում, թաթերը դնում են վրան, , , Չարլզին ուղեկցում էր նաև Ռուբեն Հայրապետյանը, Արքայազնը եղավ Էջմիածնում, Վեհափառը մեծ ճաշկերույթ տվեց ի պատիվ արքայազնի, , ,
     Դե ինչպես տեսնում եք հեղափոխությունը Սերժի և Արմեն Սարգսյանի բոլոր խաղաքարտերը խառնեց, բախտները չբերեց․ բնապահպանների պահանջով Ամուլսարը փակվեց․․․ Նախագահը 4 տարի ձգեց, հույս փայփայելով, որ մի օր Վարչապետը ի վերջո կբացի հանքը, ինքն էլ արքայազնի մոտ սևերես չի մնա, բայց այս անհույս վիճակն էլ Արմեն Սարգսյանին ձեռ չէր տալիս, բայց դեռ համբերում էր, իսկ արաբ շեյխերի հետ հանդիպումից հետո ի՞նչ կատարվեց, ինչ բիզնես ծրագրերի առաջարկ ստացավ, որ հանկարծ որոշեց հրաժարական տալ․ Աստված գիտի․մի օր դա էլ կբացահայտվի․․․
     Զարմանալին գիտե՞ք որն է, որ Փաշինյանը հակառակ Սերժ Սարգսյանի Արմեն Սարգսյանին երբե՛ք սահմանափակումներ չի արել, թե նախագահն ու՞ր է ճանապարհորդում, ում հետ է հանդիպում, դասախոսություններ կարդում, հանդիպումներ կազմակերպում նախագահականում տարբեր կուսակցությունների, անհատների, անգամ Սերժի հետ, իսկ պատերազմից հետո տարօրինակ կեցվածք ընդունեց, երբ մեր պետականությանը վտանգ էր սպառնում, փոխանակ նեցուկ կանգներ վարչապետին, ընդունեց ընդդիմադիր կեցվածք ու անգամ վարչապետի հրաժարականը պահանջեց, հիմա էլ այնպես չէ, որ մեր երկրում ամեն բան հարթ է գնում, բայց դա չխանգարեց, որ Արմեն սարգսյանը սուտ փաստարկներ ներկայացներ և արդարացներ իր հրաժարականի պատճառը, , ,
     Խոստովանեմ, երբ Արմեն Սարգսյանն համաձայնեց Սերժ Սարգսյանի այդ սահմանափակ լիազորություններով ընդունել Հայաստանի նախագահի պաշտոնը, մի պահ ինձ թվաց, թե հայրենասիրական մղումներից ելնելով ընդունեց առաջարկը, իսկ հիմա, ավելի քան համոզված եմ, որ նման մարդիկ, ովքեր արդեն փողի համն առել են, նրանք հայրենիք չունեն, նրանց հայրենիքը փողն է․․․ և չեմ կարծում, որ Նիկոլին ներվի, որ ձախողեց իրենց բիզնես պլանը, և այն ակնկալիքները, որ ունեին Ամուլսարի ոսկին կորզելու դեպքում ու ձախողվեց, ես հիմա մեր վարչապետի կյանքի համար եմ մտահոգ և չեմ կարող չահազանգել, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս


    
    

Источник: (օր. Մամուլ.am)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6740 | 0 | 0
Facebook