Մեր դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 10-րդ դասարանի աշակերտները խանդավառությամբ են մասնակցում «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի դասերին, ցուցաբերում անհրաժեշտ հետաքրքրվածություն:
Փետրվար ամիսը մեկնարկեց այս դասարանի համար «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի բաց-դասով, թեման էր՝ «Ինչպես են մրցակցում ձեռնարկությունները»:
Դասը հագեցած էր ՏՀՏ միջոցների ճիշտ կիրառումամբ: Դասարանը բաժանվել էր երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր բիզնես ծրագիրը: Էլեկտրոնային գրատախտակին երևում էին աշակերտների անհատական և խմբային աշխատանքները:
Իսկական մրցակցություն էր. յուրաքանչյուր խումբ, ցուցադրելով իր գիտելիքներն ու աշխատանքները, ցանկանում էր աչքի ընկնել իր ծրագրի առավելություններով:
Դասավանդող ուսուցչուհուն ՝ Գոհար Սիմոնյանին, հաջողվել էր իր աշակերտներին «զինել» բավարար գիտելիքներով, զարգացնել տրամաբանական մտածողությունը, ինքնուրույն աշխատելու, սեփական կարծիքը տեղ հասցնելու կարողությունները:
Շատ հետաքրքիր և ուսանելի դաս էր: