Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հետաքրքրական ու նաև զարմանալի պատահականություններ. իրենց ծննդյան օրը մահացած նշանավոր անձինք (նախորդի շարունակությունը)

20:26, Пятница, 02 Февраля, 2018 года
Հետաքրքրական ու նաև զարմանալի պատահականություններ. իրենց ծննդյան օրը մահացած նշանավոր անձինք (նախորդի շարունակությունը)

Ժիլ Մենաժ (1943-ի հուլիսի 5 – 2017-ի հուլիսի 5), ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյա

Ջո Մերսեր (1914-ի օգոստոսի 9 – 1990-ի օգոստոսի 9), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ

Կուրտ Ադոլֆ Վիլհելմ Մեյեր (1910-ի դեկտեմբերի 23 – 1961-ի դեկտեմբերի 23), ֆաշիստական Գերմանիայի բանակի բարձրաստիճան զորահրամանատար

Լեդա Միլեվա (1920-ի փետրվարի 5 – 2013-ի փետրվարի 5), բուլղար գրող

Օկտավ Միրբո (1848-ի փետրվարի 16 – 1917-ի փետրվարի 16), ֆրանսիացի գրող, քննադատ և լրագրող

Հանս Մոմսեն (1930-ի նոյեմբերի 5 – 2015-ի նոյեմբերի 5), գերմանացի պատմաբան

Լեվի Մորթոն (1824-ի մայիսի 16 – 1920-ի մայիսի 16), ԱՄՆ 22-րդ փոխնախագահը

Էդգար Նեգրե (1920-ի հոկտեմբերի 11 – 2012-ի հոկտեմբերի 11), կոլումբիացի քանդակագործ

Մանուել դը Նոբրեգա (1517-ի հոկտեմբերի 18 – 1570-ի հոկտեմբերի 18), պորտուգալացի քահանա

Լոուրենս Էդվարդ Գրեյս Օտս (1880-ի մարտի 17 – 1912-ի մարտի 17), բրիտանական բանակի հեծելազորի կապիտան, Անտարկտիդայի հետազոտող

Էդնա Մեյ Օլիվեր (1883-ի նոյեմբերի 9 – 1942-ի նոյեմբերի 9), ամերիկացի օսկարակիր կինոդերասանուհի

Մասահիդ Օտա (1925-ի հունիսի 12 – 2017-ի հունիսի 12), ճապոնացի պետական գործիչ

Յասուձիրո Օձու (1903-ի դեկտեմբերի 12 – 1963-ի դեկտեմբերի 12), ճապոնացի կինոռեժիսոր

Սթեֆան Պայ (1965-ի հունիսի 27 – 2017-ի հունիսի 27), ֆրանսիացի ֆուտբոլիստ

Ժան Պիկար (1884-ի հունվարի 28 – 1963-ի հունվարի 28), ամերիկացի ճարտարագետ, քիմիկոս

Ֆլոր Փիթեր (1903-ի հուլիսի 4 – 1986-ի հուլիսի 4), բելգիացի կոմպոզիտոր և երգեհոնահար

Կարլո Պոմա (1823-ի դեկտեմբերի 7 – 1852-ի դեկտեմբերի 7), Իտալիայի ազատագրության պայքարում հերսացած բժիշկ

Ժան-Բերտրան Պոնտալի (1924-ի հունվարի 15 – 2013-ի հունվարի 15), ֆրանսիացի փիլիսոփա, գրող, հոգեվերլուծաբան

Յուրի Պոյարկով (1937-ի փետրվարի 10 – 2017-ի փետրվարի 10), վոլեյբոլիստ, ԽՍՀՄ հավաքականի անդամ

Միքայել Պրետորիուս (1571-ի փետրվարի 15 – 1621-ի փետրվարի 15), գերմանացի երաժշտական տեսաբան, կոմպոզիտոր և երգեհոնահար

Ջուզեպպե կամ Պինո Պյուգլիզի (1937-ի սեպտեմբերի 15 – 1993-ի սեպտեմբերի 15), իտալական մաֆիայի կողմից սպանված իտալացի քահանա, կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասված

Ռաֆայել Սանտի (1483-ի ապրիլի 6 – 1520-ի ապրիլի 6), իտալացի մեծ նկարիչ

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ Կրտսեր (1914-ի օգոստոսի 17 – 1988-ի օգոստոսի 17), ամերիկացի պետական գործիչ, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի որդին

Անդրե Ռութի (1900-ի հուլիսի 16 – 1969-ի հուլիսի 16), ֆրանսիացի բռնցքամարտիկ

Բիդհան Չանդրա Ռոյ (1882-ի հուլիսի 1 – 1962-ի հուլիսի 1), հնդիկ քաղաքական գործիչ

Տատյանա Սամոյլովա (1934-ի մայիսի 4 – 2014-ի մայիսի 4), ռուս դերասանուհի

Յոհան Շյոներ (1477-ի հունվարի 16 – 1547-ի հունվարի 16), գերմանացի գիտնական, հոգևորական, աստղագետ, աշխարհագետ, քարտեզագիր, մաթեմատիկոս, հումանիստ

Իսայ Շուր (1876-ի հունվարի 10 – 1941-ի հունվարի 10), ծագումով հրեա գերմանացի մաթեմատիկոս

Ռոբերտ Սքալթոն (1903-ի հունիսի 25 – 1977-ի հունիսի 25), «բրաս» ոճի լողի ամերիկացի օլիմպիական չեմպիոն

Կարլոտա Սլոթսբերգ (1760-ի մայիսի 29 – 1800-ի մայիսի 29), շվեդ պարուհի

Կոմի Մասամասո Չանգայի (1978-ի օգոստոսի 8 – 2010-ի օգոստոսի 8), տոգոացի ֆուտբոլիստ, պաշտպան

Թերք Հիդդես դը Բրիս (1622-ի օգոստոսի 6 – 1666-ի օգոստոսի 6), հոլանդացի ծովակալ

Կարլ Վայպրեխտ (1838-ի սեպտեմբերի 8 – 1881-ի սեպտեմբերի 8), ավստրիացի ծովային սպա, Արկտիկայի հետազոտող

Նաթանիել Փարքեր Ուիլիս (1806-ի հունվարի 20 – 1867-ի հունվարի 20), ամերիկացի գրող և խմբագիր

Օլիվեր Ուոլքոթ (1726-ի դեկտեմբերի 1 – 1797-ի դեկտեմբերի 1), Կոննեկտիքուտ նահանգի նահանգապետ, ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրողներից մեկը

Փիթեր Վուդքոք (1939-ի մարտի 5 – 2010-ի մարտի 5), ամերիկացի սերիական մարդասպան-մանկապիղծ

Աքիրա Յոշիզավա (1911-ի մարտի 14 – 2005-ի մարտի 14), ճապոնացի օրիգամիստ

Ահմադ Զահիր (1946-ի հունիսի 14 – 1979-ի հունիսի 14), աֆղան երգիչ

Լեոն Զիտրոն (1914-ի նոյեմբերի 25 – 1995-ի նոյեմբերի 25), ֆրանսիացի լրագրող

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4980 | 0 | 0
Facebook