Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մամլո ասուլիս

Yerevan info
Автор:
Yerevan info
16:32, Четверг, 01 Февраля, 2018 года
Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մամլո ասուլիս

Ի գիտություն լրատվամիջոցների,
     փետրվարի 2-ին՝ ժամը 12։00-ին Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա մամլո ասուլիս, որի շրջանակում Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կներկայացնի նոր ցանցի նախագծի հիմնական առանձնահատկությունները՝ պարզաբանելով գործընթացի այս փուլի հետ կապված հանրությանը հետաքրքրող հիմնական հարցերը:

Ըստ այդմ, կներկայացվի վարորդների աշխատանքին, տրանսպորտային միջոցների տեսակին ու հասանելիությանը, հանրային տրանսպորտի աշխատանքի ժամերին, տեղփոխերին ու ժամանման հաճախականությանը, ինչպես նաև գործընթացի հաջորդ փուլերի մանրամասները։

Ասուլիսին մասնակցելու ցանկություն ունեցող մեր բոլոր գործընկերներին խնդրում ենք Երևանի քաղաքապետարան ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ:

#տրանսպորտիբարեփոխումներ #ՎահեՆիկոյան#Լրագրողներիհամար

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2389 | 0 | 0
Facebook