Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հետաքրքրական ու նաև զարմանալի պատահականություններ. իրենց ծննդյան օրը մահացած նշանավոր անձինք

17:26, Среда, 31 Января, 2018 года
Հետաքրքրական ու նաև զարմանալի պատահականություններ. իրենց ծննդյան օրը մահացած նշանավոր անձինք

1997 թվականին կատարված մի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1969 թվականի հունվարի 1-ից 1992 թվականի դեկտեմբերի 31-ը բնական մահով մահացած շվեյցարացիների մեծամասնության կյանքի թելը կտրվել է հենց նրանց ծննդյան տարեդարձի օրը:

2012 թվականի հունիսին «Annals of Epidemiology» գիտական հանդեսում տպագրվում է մի ուսումնասիրության արդյունքները, որի համաձայն 60 տարեկանից հետո մեծանում է սեփական ծննդյան տարեդարձի օրը մահանալու հավանականությունը: Ուսումնասիրությունն իրականացնողները վերլուծել են 1969 թվականից 2008 թվականն ընկած ժամանակահատվածում սեփական ծննդյան օրը մահվան երկու միլիոն դեպք, և հանգել են այն եզրակացության, որ սեփական ծննդյան օրը մահանալու հավանականությունը 14 տոկոսով աճել է:


     Ջոն Մարկո Ալեգրո
(1923-ի փետրվարի 17 – 1988-ի փետրվարի 17), բրիտանացի հնագետ

Ռաֆայել Դ'Ալեոսսանդրո (1919-ի մարտի 17 – 1959-ի մարտի 17), շվեյցարացի կոմպոզիտոր

Ռամսեյ Էյմս (1919-ի մարտի 30 – 1998-ի մարտի 30), ամերիկացի կինոդերասանուհի

Աոյամա Թադաո (1651-ի սեպտեմբերի 6 – 1685-ի սեպտեմբերի 6), ճապոնացի բարձրաստիճան ազնվական

Արշիլ Արո (1847-ի նոյեմբերի 11 – 1911-ի նոյեմբերի 11), ֆրանսիացի եկեղեցական գործիչ

Մայքլ Էյրիս (1946-ի մարտի 27 – 1999-ի մարտի 27), բրիտանացի գրող

Դոմինիկ Արլի (1915-ի նոյեմբերի 8 – 2009-ի նոյեմբերի 8), ֆրանսիացի գիտնական

Գերթրուդ Աստոր (1887-ի նոյեմբերի 9 – 1977-ի նոյեմբերի 9), ամերիկացի կինոդերասանուհի

Հենրի Օստին (1906-ի օգոստոսի 26 – 2000-ի օգոստոսի 26), բրիտանացի թենիսիստ

Շերվուդ Բելեյ (1923-ի օգոստոսի 6 – 1987-ի օգոստոսի 6), ամերիկացի կինոդերասան

Ժակ Բենվիլ (1879-ի փետրվարի 9 – 1936-ի փետրվարի 9), ֆրանսիացի լրագրող, պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի անդամ

Բոսո Բակոտա (1950-ի հոկտեմբերի 1 – 2015-ի հոկտեմբերի 1), հարավսլավացի ֆուտբոլիստ

Էլլա Բեյքեր (1903-ի դեկտեմբերի 13 – 1986-ի դեկտեմբերի 13), աֆրոամերիկացի գործիչ, սևամորթների քաղաքացիական իրավունքների պայքարի մարտիկ

Ջոն (Յոհան) Բաներ (1910-ի հունվարի 28 – 1973-ի հունվարի 28), ավստրիացի կինոդերասան

Ջորջ Բաքեթ (1883-ի հունվարի 14 – 1949-ի հունվարի 14), «ջազ» ժանրի ամերիկացի երաժիշտ, կլարնետահար

Սեմ Բաս կամ Բեյս (1851-ի հուլիսի 21 – 1878-ի հուլիսի 21), գնացքներ թալանող ամերիկացի ավազակ

Սիդնեյ Բաշե (1897-ի մայիսի 14 – 1959-ի մայիսի 14), «ջազ» ժանրի ամերիկացի երաժիշտ

Ինգրիդ Բերգման (1915-ի օգոստոսի 29 – 1982-ի օգոստոսի 29), շվեդ կինոդերասան

Ռենե Բինե (1913-ի հոկտեմբերի 16 – 1957-ի հոկտեմբերի 16), ֆրանսիացի քաղաքական գործիչ

Քորի թեն Բոմ (1892-ի ապրիլի 25 – 1983-ի ապրիլի 25), հոլանդացի քրիստոնյա կին գործիչ, գրող, փրկել է շատ հրեաների

Բիլի Բուշեր (1899-ի նոյեմբերի 10 – 1958-ի նոյեմբերի 10), կանադացի հոկեյիստ

Ռուդոլֆ Բրանդ (1909-ի հունիսի2 – 1948-ի հունիսի 2), ֆաշիստական Գերմանիայի բարձրաշտիճան պաշտոնյա, Հիմլերի գլխավոր շտաբի անդամ

Ժիլ Բրաուն (1943-ի փետրվարի 6 – 2016-ի փետրվարի 6), կանադացի երգիչ

Թոմաս Բրաուն (1605-ի հոկտեմբերի 19 – 1682-ի հոկտեմբերի 19), անգլիացի փիլիսոփա և բանաստեղծ

Միշել Քոս (1936-ի հուլիսի 29 – 2010-ի հուլիսի 29), ֆրանսիացի կին գրող, թարգմանիչ

Կոստանտինոս Կավաֆիս (1863-ի ապրիլի 29 – 1933-ի ապրիլի 29), հույն բանաստեղծ

Մորի Չայկին (1949-ի հուլիսի 27 – 2010-ի հուլիսի 27), հրեական ծագումով ամերիկացի դերասան

Ժորժ Կուրտելին (1858-ի հունիսի 25 – 1929-ի հունիսօ 25), ֆրանսիացի գրող, դրամատուրգ

Ժերար Դայ (1916-ի փետրվարի 6 – 2000-ի փետրվարի 6), ֆրանսիացի ծովակալ

Էվերիստ Ֆելիչե Դալ Աբակո (1675-ի հուլիսի 12 – 1742-ի հուլիսի 12), իտալացի կոմպոզիտոր, ջութակահար և թավջութակահար

Ադրիան Դեմոն (1851-ի հոկտեմբերի 25 – 1928-ի հոկտեմբերի 25), ֆրանսիացի նկարիչ

Պետեր Դիքինսոն (1929-ի դեկտեմբերի 16 – 2015-ի դեկտեմբերի 16), անգլիացի արձակագիր և բանաստեղծ

Քենելմ Դիգբի (1603-ի հուլիսի 11 – 1665-ի հուլիսի 11), բրիտանացի գրող

Էթիեն Դոլե (1509-ի օգոստոսի 3 – 1546-ի օգոստոսի 3), ֆրանսիացի գրող, հրատարակիչ, հումանիստ և փիլիսոփա

Մայքլ Դուգլաս (1925-ի օգոստոսի 11 – 2006-ի օգոստոսի 11), ամերիկացի դերասան, երգիչ

Ռենե Ժյուլ Դյուբո (1901-ի փետրվարի 20 – 1982-ի փետրվարի 20), ֆրանսիացի և ամերիկացի միկրոկենսաբան

Սթիվեն Դանհամ (1964-ի սեպտեմբերի 14 – 2012-ի սեպտեմբերի 14), ամերիկացի կինոդերասան

Անմարի Դյուրինգեր (1925-ի նոյեմբերի 26 – 2014-ի նոյեմբերի 26), շվեյցարացի կինոդերասանուհի

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5013 | 0 | 0
Facebook