Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ՀՀ ԱԻՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

19:12, Понедельник, 22 Января, 2018 года
ՀՀ ԱԻՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
     Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային ծառայությունների 2017 թվականի գործունեության ամփոփման նպատակով մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
     Խորհրդակցության աշխատանքներին մասնակցել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը, նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ա. Խաչիկյանը, ինչպես նաև հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գ. Սուրենյանը:
     Մինչ հաշվետու խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ մարզպետարանի վարչական շենքին հարող հրապարակում կազմակերպվել է մարզում առկա փրկարարական նորագույն սարքավորումների, տեխնիկական և տրանսպորտային միջոցների ցուցադրություն:
     Այնուհետև մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության օրակարգի շրջանակներում ներկայացվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության, մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, «Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման 2017 թվականի գործունեության արդյունքները:
     Համապատասխան ծառայությունների ղեկավարները ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հիմնական ուղղություններն ու գործառույթները, ինչպես նաև պատասխանել տարեկան գործընթացների վերաբերյալ իրենց ուղղված մի շարք հարցադրումների:
     Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ծառայությունների, մարզպետարանի աշխատակազմի և մարզի համայնքների համագործակցված աշխատանքի կարևորությունները, անդրադարձ կատարել նախորդ տարվա ընթացքում ծավալված աշխատանքների արդյունքներին, ինչպես նաև իր խոսքում նշել զբոսաշրջության և այլ ենթակառուցվածքային առանձնահատկություններ ունեցող Կոտայքի մարզում արտակարգ իրավիճակների ոլորտի տարաբնույթ ծառայությունների արդյունավետ մատուցման առաջնահերթությունները:
     2017 թվականի ընթացքում աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության մի խումբ աշխատակիցներ պագևատրվել են Կոտայքի մարզպետի պատվոգրերով:
     Կոտայքի մարզի մի շարք համայանքների ղեկավարներ պագևատրվել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պատվոգրերով:
    
    
    
    
     kotayk.mtad.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3101 | 0 | 0
Facebook