Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

13:45, Понедельник, 22 Января, 2018 года
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

ԱՄԱԼՅԱ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՎԱՆՅԱՆ /Հրազդանի հ. 11 հիմնական դպրոց/

Ա. Վանյանը ծնվել է 1954թ. մայիսին Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո, 1972 թ. ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ: 1977թ. ավարտել է վերոնշյալ ինստիտուտը՝ ստանալով ընդհանուր տեխնիկական առարկաներ և ֆիզիկայի ուսուցչի որակավորում:
     1992 թվականից առ այսօր աշխատում է Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան № 11 հիմնական դպրոցում, որպես դասվար:
     1996թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության որակավորման ստուգման, բարձրացման և վերաորակավորման վարչության պետի հրամանով /որակավորման արդյունքներով/ իրավունք է ստացել աշխատելու կրտսեր դպրոցում, որպես դասվար:
     2014թ. երկարամյա մանկավարժական աշխատանքի համար և սովորողների կրթության ու դաստիարակության գործում ունեցած հաջողությունների համար դպրոցի տնօրենության կողմից արժանացել է պատվոգրի:
     2015թ. հոկտեմբերին մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Ուսուցչի օրվա կապակցությամբ խրախուսվել է ՀՀ վարչապետի «Շնորհակալագիր» -ով:
     2017թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամանով շնորհվել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգ:

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
    
    
    
     Կոտայք Կրթություն Մշակույթ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5977 | 0 | 0
Facebook