Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Միջոցառում` ռոբոտաշինության խմբակների մասնակցությամբ

23:41, Суббота, 20 Января, 2018 года
Միջոցառում` ռոբոտաշինության խմբակների մասնակցությամբ
     Աբովյանի հ. 7 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` մարզի ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակների մասնակցությամբ: Ներկա էին նաև Կոտայքի մարզպետի օգնական Հ. Ադամյանը և կրթության բաժնի առաջատար մասնագետ Հ. Թադևոսյանը:
     Միջոցառումը ղեկավարում էր մարզի ռոբոտաշինության խմբավարների համակարգող Արմեն Մխոյանը, ով նախ ներկայացրեց Արմաթ ինժեներական լաբորատորիաների ստեղծման նպատակը և դրանց զարգացման հեռանկարը, խմբակներում աշակերտների ընդգրկվածությունը, խմբակների տեխնիկական հագեցվածությունը և գրանցած հաջողությունները:
     Առաջարկություններով հանդես եկան նաև խմբավարները: Թեև մեր լաբորատորիաների հագեցվածությունը չի բավարարում խմբավարներին, սակայն աշակերտների հաջողությունները գնահատելի են: Հ. Ադամյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց հրաշալի նախաձեռնության և գրանցած արդյունքների համար, կոչ արեց աշակերտներին նոր գաղափարների և խոստացավ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին ներկայցնել լաբորատորիաները հագեցնելու ծրագիր:
     Միջոցառումը եզրափակվեց աշակերտների աշխատանքների ցուցադրությամբ:
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3957 | 0 | 0
Facebook