Ոչ ընկե՜ր էր բախտը ինձ,
Ո՛չ էլ հեռու բարեկամ,
Ընդամենը զրուցակի՜ց
Ա՜յն էլ համա՜ռ ու չկամ:
- Տղամա՜րդ ես, կի՛ն չես անկամ,
Այդ ի՞նչու ես ամե՜ն անգամ
ՆՐԱ մասին խոսում միայն, -
Կրկնում էր բախտն ամեն օր,
Երբ նստում էր սեղանիս մոտ:
Ու մի օր էլ ագահի պե՜ս
Ըմպեց մի ո՜ւթ թե ի՜ննը գավ,
Աչքիս առաջ հե՛նց իմ տան մեջ
Չափից ավել անկեղծացավ:
Ասա՜ց. – Գիտե՞ս, ինձ կներե՜ս,
Առանց քեզ հետ խորհրդակցելու
Ես քո բաժին բա՜խտը վերցրել
Ու ցրե՜լ եմ ողջ աշխարհում:
… Այդ վշտից ավել էլ ի՞նչ վիշտ լինի,
Երբ ըզգում ես քեզ մի մոմի նմա՜ն,
Որը այրվե՜լ է խարխուլ մի վանքի
Ավերված պատի քարերի վրա:
Թե ի՞նչու շշով խփեցի գլխին՝
Ի՜նքս էլ չգիտեմ՝ շա՜տ էի խառը…
Ես ո՜ւշ հասկացա խոսքերը բախտի
Չէ՞ որ Մուսաս է իմ ողջ աշխարհը:
Հիմա ասե՜մ թե անբա՜խտ եմ
(Բախտը ինձնից խռովե՜լ է, գնացե՜լ)
Կա՛մ էլ առանց բա՜խտ եմ ծնվել,
Մեծացե՜լ -
Սո՜ւտ կլինի՝
Ես բախտի հետ հաշիվնե՜րս
Մաքրե՜լ եմ ու վերջացրել: