Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Տիգրան Հակոբյան. Հուսով եմ, վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին

15:18, Пятница, 19 Января, 2018 года
Տիգրան Հակոբյան. Հուսով եմ, վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին
     Ցանցերում նորից թարմացրեցին էն հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին ՛՛փախավ՛՛ Լոնդոն եւ հրարական տվեց վարչապետի պաշտոնից: Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին:
     Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո եւ ժամանակակից բժկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաեւ պարզապես ընկերներ, բարեկամներ: 1999 թ. սեպտեմբերին Արմեն Սարգյսանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննրկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչեւ խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին եւ համախոհներ:
     Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Երկուսն էլ թույլ չէին տա ոչ ապտակել, ոչ ապտակն անհետեւանք թողնել:
     Նկարում ՛՛ծեծող՛՛ Վազգեն Սարգսյանն ու ՛՛ծեծվող՛՛ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին:
     Հուսով եմ, վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին:
    
    
    
     Տիգրան Հակոբյան
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2981 | 0 | 0
Facebook