Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ՝ ՈՉ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
00:03, Пятница, 19 Января, 2018 года
ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ՝ ՈՉ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

«Ու՞մ մեջ Հայրենիքը առավել չափով սեր կքթնի իրա հանդեպ, քան նրա, ով երդվելա մեռնել հանուն իրա: Ո՞վ ավելի շատ կսիրի աշխարհը, եթե ոչ նա, ով ամենից շատնա ենթարկել սեփական անձը վտանգների: Ո՞վ կհավատա Աստծուն ավելի ուժեղ, քան նա, ով անհաշիվ վտանգների մեջ Աստվածային հովանավորչության կարքիքնա զգացել... Էդ ամբողջը նրա հիմքնա, որ ռազմիկի մասնագիտությունը հարգվածա էղել ու մարդիկ կրքի ողջ ուժով տրվել են նրան: Մեր ժամանակակից ռազմական կառույցները անկում են ապրում՝ հեռանալով նրանցից, որը էղելա հնում մարդկանց մեջ: Մենք ճակատագրական սխալ ենք գործել՝ ատելով բանակը ու խուսափելով զինվորական հանրությունից»:

(Նիկոլո Մաքիավելի)

Մեծ մարդը, եթե ապրեր ու միամիտ իմանար, որ մեր օրերում բանակից ուխոդվելը նորմայա ու առաքինության ալֆան ու օմեգանա գնահատվում, տեղնուտեղը կաթված կստանար, իսկ հիմա՝ յոլա կէթա մենակ դագաղում շուռ գալով:

Էսօր հայկական բանակում հայտնված մարդիկ՝ որպես զինվոր, բացարձակ մեծամասնությամբ ինքնակամ չեն գնում բանակ: ՊՆ մամլո վարձկան - խոսնակներին ուշադրության արժանացնել չի կարելի: Իրանք ընդամենը իրանց գործն են անում ու զբաղված են պերմանենտ կեղծ քարոզչությամբ ու դեբիլիզացիայով: Փալասոկրատիայի մամլո խոսնակները պտի ըլնեն, որ մարդկանց, հակառակ իրականության, ամբողջ կոկորդով գոռան ու համոզեն, թե որքան լավ կառույցա էս տեսակ բանակը, որդեղից ոչ մարտական կորուստների պատճառով դիակներա գալիս: Սրա մասին որևէ լուրջ ու տրամաբանված բացատրություն չեն տա երբեք: Անինչ, իրականությունը ընենցնա, որ պատանիներին ու երիտասարդներին տանում են բանակ քրեական պատասխանատվության սպառնալիքով:

Զինվորական ծառայությունից խուսափելու գլխավոր պատճառը ընդեղա, որ բանակում վերոնշված ճանապարհով հայտնված շատ մարդիկ վնասում են զինվորականության մեջ գործող շատ ու շատ բարոյական հասկացություններ, որը կազմումա բանակ կոչվածի բարոյահոգեբանական առանցքը: Եթե էդ առանցքը չկա, ապա բանակի՝ որպես կայացած կառույցի մասին խոսալը անհեթեթա: Բանակը, քանի դեռ կան մարդկային երբեք չմարող ագրեսիվ հակումները ու ամբիցիաները, անհրաժեշտ կառույցա: Ամենամեծ որակը, որը բարոյահոգեբանական առումով պետքա ըլնի բանակում էդ ընգերական փոխադարձ պարտավորացնող հարաբերություններն են, որդեղ բոլորը հավասար են զինվորական ծառայության առաջ ու որդեղ գործումա ՝՝ԿՅԱՆՔԴ ԶՈՀԻ, ԲԱՅՑ ԸՆԳԵՐՈՋԴ ՓՐԿԻ՝՝ ճիշտ լոզունգը:

Որպես օրինակ, նապոլեոնյան ժամանակաշրջանի ֆրանսիական բանակում տարածված էր մի զինվորական սովորություն, որ երբ զինվորները նկատում էին, որ յուրայիններից մեկը մարտի ժամանակ չկար շարքում, ապա էդ տեսակ զինվորի համար գոյություն ուներ զինվորական դատարան ասածը, որդեղ վճռվում էր էդ զինվորի ճակատագիրը: Սովորաբար էդ ավարտվում էր գնդակահարությամբ: Էդ դատարանի վճիռներին սպայական կազմը չէր միջամտում՝ վստահ ըլնելով զինվորական կոլեկտիվիզմի արդարամտության ու անկողմնակալության վրա: Պատիվ կար, պատվի կոդեքս կար... Կրտսեր հրամանատարից մինչև մարշալ ու կայսր զինվորի հետ հավասար կիսում էին ռազմի բոլոր զրկանքները ու վտանգները: Մենակ Նապոլեոնի վրա նրա մահվանից հետո մարմնի զննությունը ցույց տվեց, որ վերջինս ունեցելա առնվազն 23 վերք՝ վիրավորում, որը ստացվելա մարտի դաշտերում: Էլ չենք խոսում նրա մարշալների ու գեներալների մասին, ովքեր զոհվում ու վիրավորվում էին հենց առաջին գծում: Մի գնդապետ Նապոլեոնի տարած Լինյի հաղթական վերջին ճակատամարտի ժամանակ (1815 թ. հունիսի 16) կորցնումա իրա ձեռը: Անձնական խիզախության ու մարտում հաջողության հասնելու համար գնդապետին Նապոլեոնի կողմից շնորհվումա գեներալի կոչում: Բայց գնդապետը հրաժարվումա իրա նոր կոչումից ու անդամահատված ձեռի վիրակապվելուց անմիջապես հետո, նստելով իրա ձին, մեկնումա իրա գունդը՝ գրելով կայսրին էն մասին, որ կամենումա ու պատիվ ունի ծառայությունը շարունակել իրա գնդի կազմում որպես գնդապետ:

Ով չի հասկանում գնդապետի էս քայլը թող պարանը մոմի ու գնա կախվի առաջին հանդիպած ծառից:

Չմոռանանք նաև ասել, որ Նապոլեոնյան բանակում զինվոր չէին ծեծում: Ծեծված զինվորը համարվում էր անարգված մարդ, իսկ անարգված մարդը չի կարա զինվոր կոչվի ու մարտ վարի:
     Իսկ ոնցա՞ էսօրվա հայկական ՝՝փառահեղ՝՝ բանակում... Էդ մի առանձին ու մեծ պատմությունա:

Էսօրվա հայկական բանակում անգամ սովորական անվանականչին ու մարմնամարզություններին կամբատի տասովշիկներ՝ ըսենց կոչված ՝՝լավ տղերք՝՝, ՝՝լռվցնողներ՝՝ և այլք, շարքում չեն գտնվում, ու իրանք՝ շարահրապարակում ամռանը՝ կիզիչ արևի, ձմռանը՝ ոսկոր թափանցող սառը քամու տակ չէին կանգնում հաճախ: Ու դրանց որևէ կերպ պատժել չեն ուզում, քանի որ օֆիցիալ հրամանատարությունը դրանց պահումա, որ զինվորական հոտին կառավարեն: Իրանց՝ սպաներին, էդ ձեռնտույա, որ իրանց անմիջական պարտականությունները կատարեն ըսենց կոչված ՝՝ասիչները՝՝: Ասում եմ՝ ՀՈՏ, քանի որ տերտերները բանակ են խոթվել: Տերտերի համար հավատացյալ մասսան, ով խաչակնքվում ու խաչա պաչում՝ հոտա, ոչխար: Ու ցավոք տերտերները, քանի կան խաչակնքվողներ ու խաչ պաչողներ, հլը որ՝ իրավացի են:

Շատ ժամանակ չի անցել էն օրվանից, ինչ զորացրվել եմ որպես պահեստային, բայց հազիվ թե մի ինչ որ բան փոխված ըլնի: Հիմա վստահեցնում եմ, որ եթե ամեն մի գնդում, շարք չիջնելու համար ամեն մի ՝՝լավ տղա՝՝ կոչվածի զինվորական շարքի դեմը ցուցադրաբար գնդակահարեյին ձեդավշինայի նվազագույն իսկ դրսևորման համար, էսօր բանակից էկող ոչ մարտական զոհեր չէինք ունենա: Բայց հլը որ գաղութա - գուլագային նորմերով ապրող բանակից ավելին սպասել չի կարելի:

Էս տեսակ բանակը, որը կառավարվումա էս տեսակ ոչ արդարացի սկզբունքներով, պետքա՝ վերացվի ու դրա փոխարեն պետքա ստեղծվի ընենց բանակ, որդեղ մտնելու համար անձը պտի անցնի հատուկ ընտրակարգ ու մրցություն: Բանակը լավագույնների տեղը պտի ըլնի, ոչ թե ամեն մի դարդի, ինվալիդի, փողոցայինի, խուժանի ու ավազակի տեղը, ով մտածումա բանակ գնալուց զինվորի փայը լափի, զբաղվի գողությամբ ու ձեդավշինայով: Շարքայինից մինչև սպա էսօր ու հենց հիմա զբաղվում են զինվորական տեխնիկային հատկացված բենզինի բաքերից պետական բենզինի գողությամբ, էն բաքերից, որի պարունակությունիցա կախված զորքերի էս կամ էն հավանական ճակատամաս արագ տեղափոխումը...

Բանակից հիասթափվելու գլխավոր պատճառը այդպիսով բարոյահոգեբանականնա:

Նժդեհը, չնայած իրա փսիխոտիպով դաշնակցական ըլնելուն, մի քանի բառով հակիրճ ու ճշտորեն ամփոփումա. ՝՝Ուժեղ ու անհաղթա էն հայրենիքը, որի որդիները հավասար են օրենքի ու մահվան առաջ՝՝:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     18.01.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4266 | 0 | 0
Facebook