Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Լևոն Մկրտչյան. Ուսանողակենտրոն քաղաքականությունը Բարձրագույն կրթության օրինագծի առանցքում

17:52, Четверг, 18 Января, 2018 года
Լևոն Մկրտչյան. Ուսանողակենտրոն քաղաքականությունը Բարձրագույն կրթության օրինագծի առանցքում
     ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ օրենքով համալիր և որակական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն կրթության համակարգում, որի նպատակը որակի բարձրացումն է, դասախոսի և ուսանողի պատասխանատվության մեծացումը։ «Օրենքի փիլիսոփայությունն ամբողջությամբ փոխվում է. հիմքում դրվում է ուսանողակենտրոն քաղաքականությունը, որն ամբողջությամբ փոխում է կրթական գործունեության կազմակերպման այսօրվա գործառույթը։ Ուսանողի՝ կրեդիտներ հավաքելու գործընթացը դառնում է հիմնարար նպատակ», -նշել է ԿԳ նախարարը՝ ընդգծելով, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է բուհերի իրավական կարգավիճակի խնդրին. «Կառավարման ամբողջական նոր համակարգ է, ավելի բալանսավորված է դառնում ռեկտոր-գիտխորհուրդ-բուհական խորհուրդ կապը և այս եռանկյունում իշխանության բաշխումը, իրականացվում է նաև դեկանային, ամբիոնային աշխատանքների հստակեցում», -նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ նաև հնարավորություն է ստեղծվում եվրոպական ու միջազգային չափանիշներին համարժեք նոր կրթական ծրագրերի իրականացման համար։ «Ամբողջությամբ նորամուծություն է նախաբակալավրիատի ներմուծումը, որը հնարավորություն կտա հատկապես մարզային համալսարաններում իրականացնել տվյալ մարզի սոցիալ-տնտեսական կարիքներից բխող սահուն, կրթական ծրագրեր։ Ձևավորվում է միջազգայնորեն ընդունված ամբողջական դասընթաց և մասնակի դասընթաց (full time, part time) ։ Ուսանողը հնարավորություն է ստանում բակալավրիական կրթություն իրականացնել ամբողջական դասընթացով 4-ից 6 տարվա ընթացքում, իսկ մասնակի կրթությունը՝ 4-ից 8 տարվա ընթացքում, որը հնարավորություն կտա աշխատելու հետ միաժամանակ իրականացնել կրեդիտների հավաքման գործընթաց: Այն սահուն կերպով կփոխարինի այսօրվա գործող հեռակա ուսուցման համակարգին, որից բոլորը դժգոհություններ ունեն», - նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ այսպիսով, ուսանողը ստանում է շարժունակություն և իր ուսման գործընթացը ծրագրավորելու հնարավորություն: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ օրենքից հետ կընդունվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտեր: Կառավարության նիստից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ օրենքի ընդունումից հետո բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ։ «Սա տարիների աշխատանքի արդյունքն է։ Օրենքն անցել է բոլոր այն փուլերը, որոնք նախատեսված են օրենքի հրապարակայնությունը և մասնագիտական քննարկումներն ապահովելու համար», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այսպիսով կատարվում է նաև ԵՄ-ի հետ ԿԳ նախարարության պայմանավորվածությունը, այն է՝ բարձրագույն կրթության համակարգի եվրոպական տարածքում ամբողջությամբ ինտեգրման 5 պայմաններից մեկը։
     Նշենք, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ:
     Օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը:
     Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար:
     Արդյունքում ամբողջական և հստակ կսահմանվեն բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները:
    
    
    
    
     Լուսինե Մարգարյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3378 | 0 | 0
Facebook